Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային

Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին
Հայաստան

Մենք սիրում ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է. Արկադի Տեր-Թադևոսյան

 

Բոլորն էլ տեսնում են, թե ոնց են մեր զինվորները դիրքավորվել այդ հակամարտության ժամանակ, ջախջախել մեր թշնամուն, բայց դա մեզ հույս չի տալիս, որ դա վերջինն է ու դրանով կվերջանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս, Շուշիի ազատագրության գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում սկսված մարտական գործողություններին։

«Հայկական ու ադրբեջանական այդ հակամարտությունը, կռիվը երկու պետության մեջ դժվար է գնում։ Ոչ թե երկու պետություն են կռվում իրար դեմ, մի խումբ պետություններ կռվում են մի խումբ պետությունների դեմ։ Մենք ՀԱՊԿ-ի կազմի մեջ ենք, բայց տեսանք, որ ոնց որ թե կողքից է կանգնած։ Ադրբեջանը մտել է այլ խաղի մեջ, իրեն թուրքերն են մտցրել»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի՝ հուլիսի 29-ին մեկնարկող համատեղ զորավարժություններին։

«Եթե նայենք Թուրքիայի ռազմական գործողություններին, կասենք՝ նման չափի ու լայնամասշտաբ ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել։ Տեսեք՝ Թուրքիան գործողություններ է անում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Քաթարում, Սոմալիում, հակասություններ է բորբոքում Հունաստանի, Կիպրոսի հետ, ու հիմա էլ պատրաստվում է Եգիպտոսի հետ սկսել։ Այ այդ մասշտաբով գործողություններ է անում ինքը։ Սա աշխարհաքաղաքական խաղ է, սա շատ մտածված, կազմակերպված համակարգային քաղաքականություն է Թուրքիայի կողմից։ Թուրքիան 100-ից ավելի մարդ է սպանում, ասենք՝ Սիրիա է ներխուժում, ասում են՝ այո, Թուրքիան մտավ, սպանեց քրդերին․․․ Իրենց դիվանագիտական աշխատանքը տարիներ շարունակ մշակված է։ Իրենք պատրաստվում են և միջազգային հանրությունն արդեն պատրաստվում է ընդունել թուրքական այդ խաղը։ Ի՞նչ եմ ուզում ասել, որ ինքն այդ խաղի մեջ է մտցնում Ադրբեջանին, ոչ թե միայն մտցրեց, այլև հիմա տեսնում է, որ Ադրբեջանը չի կարողանում մեզ հետ կռվել։ Մենք Ադրբեջանին ջախջախեցինք․․․․ Հիմա տեսեք, ինչ են անում, վաղվանից սկսում են համատեղ զորավարժություններ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։

Մեր հարցին, թե Թուրքիան բացահայտ խոսում է Ադրբեջանին աջակցելու մասին, և այս զորավարժությունների ֆոնին Հայաստանը մտահոգվելու պատճառներ ունի՞, Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է արձագանքում։

«Տավուշի այս դեպքերը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը չի աշխատի մեզ հետ, Հայաստանին չի պաշտպանի։ Մենք հասկացանք, թե այնտեղ ինչ պետություններ են, իրենց ղեկավարությունները։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց վատն այն է, որ մենք մեզ չենք քննադատում, մեզ չենք ասում մեր սխալները, մենք այնքան սխալներ ենք թույլ տվել եւ տալիս։ Տեսեք, մեր պատգամավորները՝ երիտասարդ, զարգացած, մի քանի հոգի կան, որ ասում են՝ Ռուսաստանի հետ չպետք է բան անենք, ՀԱՊԿ-ն ի՞նչ է, Գյումրիում ռուսական ռազմաբազան հանեք։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը միշտ մեզ համար դրական դեր է խաղացել, բայց մենք ուրիշ ընկեր չունենք, հասկանո՞ւմ եք»,- ասաց Կոմանդոսը։ Արցախյան ազատամարտի հերոսի դիտարկմամբ՝ Հայաստանը հիմա, կածես թե, միայնակ է մնացել։

«Աստված մեզ ուժ տա, մենք միշտ դժվար ենք ապրել, դժվար պահերին հաղթել ենք, հիմա շատ դժվար պահ է, ու ամեն վայրկյան Թուրքիան իր ծրագիրը կարող է իրագործել։ Հայերն իրեց կոկորդում ոսկոր են... Մենք սիրում ենք նարդի, շաշկի խաղալ, բայց սա շատ լուրջ շախմատի տախտակ է, որի վրա խաղացողները շատ խելացի են։ Մեր ղեկավարությունը, բանակը, շատ զգույշ պետք է լինեն, պատրաստ լինեն, բայց շատ դժվար է»,- ընդգծեց նա։

Օրերս հրապարակվեց ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին, որում նշվում է, որ «3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ»։

«Մենք պետք է ավելի զարգանանք, էլի գործողություններ ունենք, ոնց որ թե շատ լավ հիմքի վրա ենք, և այդ հիմքը պետք է զարգացնենք և ես Օնիկ Գասպարյանի հետ համաձայն եմ», - ասաց նա։

Թե ինչո՞ւ այս անգամ Ադրբեջանն ընտրեց Հայաստանի հետ սահմանը, հարձակվելով՝ Տավուշի ուղղությամբ, Կոմանդոսն արձագանքեց, որ սա Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ստուգելու համար էր։

«Ես էլ եմ դրա մասին մտածել։ Գիտեք, իրենք ուզում էին դուրս գալ ոչ թե Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դեմ, տեսնեն՝ իրենք ձայն կհանե՞ն, ի՞նչ քայլեր կանեն ու իրենք հասկացան, որ ՀԱՊԿ-ն իրենց համար՝ no problem է»,- շեշտեց նա, ապա հավելեց, որ սա փորձ էր նաև ստուգելու ՀՀ Զինված ուժերի պատրաստվածությունը։

«Իրենք ստացան, Ալիևը չէր էլ սպասում»,- նկատեց գեներալ Տեր-Թադևոսյանը։

Արցախյան ազատամարտի հերոսը լայնածավալ պատերազմի հավանականություն մինչ այս չէր տեսնում, բայց այս դեպքերից հետո տեսնում է, ասում է՝ այն կարող է մի տեղ պայթել։

«Տավուշի գործողությունները մի հատ շտրիխ են մեծ նկարի։ Մենք չենք կարող ասել, որ Տավուշի դեպքերը սենց եղավ ու․․․ վերջ։ Հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարն ի՞նչ ասաց։ Որ պատրաստ ենք, դուք մեր եղբայրն եք։ Այդ հարձակումը փոքր հարձակում չէր, դա ստուգում էր հետագա իրադարձությունների զարգացման ֆոնին»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքին և հարցին, թե ի՞նչը կարող է խանգարել Ադրբեջանին այդ քայլին գնալ, Արկադի Տեր-Թադևոսյանը պարզաբանում է, որ քամին հենց այնպես չի փչում, դրանց մասին «օրենքներ» կան, և այդ այդ «օրենքները» զինվորականները գիտեն ու հասկանում են։

«Քամին գնում է Թուրքիա, հիմա եթե իրենք խփեն ու պայթի, էդ սաղ գնում է Թուրքիա և Թուրքիան դա շատ լավ գիտի։ Բացի այդ կան միջազգային իրավունքներ, օրենքներ, որոնք արգելում են նման բաները։ Այնպես որ դա փուչիկ հայտարարություն էր», - ասաց նա։