Չընդունված դիմորդներն Աստվածաշունչ էին նվեր բերել Արայիկ Հարությունյանին
ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող դիմորդները նախարարին նվեր էին բերել՝ Աստվածաշունչ և խաչ:
Նախարարությունից նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը իջավ դիմորդների մոտ՝ նվերը վերցնելու:
«Եկել եմ նախարարին ուղղված նվերը վերցնելու, եթե կարելի է փոխանցեք, վերցնեմ: Նախարարը տեղյակ է բոլոր խնդիրներից, նա բավականին մանրամասն խոսել է: Նվերը նախարարն ընդունում է և, որպես հավատացյալ մարդ, շնորհակալ է նվերի համար»,- ասաց նա։
Չընդունված դիմորդներից մեկը նախարարի խորհրդականին ասաց, որ Աստվածաշունչը նվիրի նախարարին 2020 թվականի այն դիմորդների կողմից, որոնք բավարար գնահատական են հավաքել և չեն ընդունվել համալսարան: «Մեծ հույս ունենք, որ նախարարը, ընդունելով այս նվերը, գուցե սկսի ավելի մարդավարի ձևով վերաբերվել իր մասնագիտությանը, ավելի ազգանվեր գործունեություն վարել և ավելի մոտ կանգնի եկեղեցուն: Հուսով ենք, նախարարը կարդալով, ապատեղեկատվություն չի տարածի այն մարդկանց վերաբերյալ, որոնք 17-ից 18 տարեկան պատանիներ են և կլինի ավելի մարդկային իր գործի մեջ ու չփորձի իրենց մեղքերը բարդի դիմորդների վրա»,- ասաց նա:
Հարցին՝ նախարարն այս հարցում փոխզիջումների արդյոք կգնա, խորհրդականն ասաց, որ նախարարը երեկ հարցազրույցի ժամանակ մանրամասն անդրադարձել է բողոքներին և իրավիճակն ամբողջովին պարզ է:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ԲՈւՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիաներ են անում, դժգոհում են ընդունելության քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից: Նրանք նաև ստեղծված իրավիճակի համար լուծումներ են առաջարկել, սակայն նախարարությունը զիջման չի գնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է