Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային

Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին
Հայաստան

Կառավարությունը, արտակարգ դրության իրավիճակն օգտագործելով, օրենքի խախտմամբ ընդունելության կարգ է փոխում և լռեցնում բողոքողներին

Ավարտվել են 2020-2021թթ. Ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Բուհական ընդունելության միասնա­կան քննություններին մասնակցել է շուրջ 12 000 դիմորդ: Նրանցից մոտ 700-ը արժանանալով համեմատաբար բարձր միավորների զրկվել է (պայմանավորված բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահեր­թությամբ բարձրագույն կրթություն ստանալու իրենց իրավունքից: Այս մասին գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը։ Հոդվածն ամբողջությամբ ներայացնում ենք ստորև՝

«ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ կառա­վարությանը ներկայացրած «Պետական և ոչ պետական բարձ­րա­­գույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելու­թյան (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգը» հաստատվել է 2020 թվականի մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ, որը ՀՀ վարչապետը ստորագրել է մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել մայիսի 26-ին:

Բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման գործըն­թացը սկսվել է մայիսի 25-ից, ինչը վկայում է, որ հենց մայիսի 25-ին փաստաթղթերը հանձնած դիմորդները փաստացի իրազեկ­ված չեն եղել ընդունելության կարգի փոփոխության մասին:

Միևնույն ժամանակ, dimord.am-ում տեղադրված խիստ ընդհանրական ուղեցույց տեսանյութի և հանրային սահմանափակ հաղորդակցու­թյան միջոցով անհրաժեշտ մանրամասներով իրազե­կում չստացած դի­մորդ­­ները դիմում-հայտում իրականում մեքենայորեն են կատարել պահանջ­վող նշումը՝ «ծանոթ եմ ընդունե­լության կարգին»։ Ստացվել է, որ դրանով նրանք ակամա հավաստել են իրենց համաձայնությունը արդեն փոփոխված կարգին, չնայած այն հանգամանքին, որ այդ բավականին ծավալուն փաստաթղթին անգամ ոլորտի պատաս­խանա­տու­ներից շատերը հստակ ծանոթ չեն եղել:

Ի լրումն, առկա արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները նկատելի նվազեց­րել են դիմորդների միջև հնա­րավոր անմիջական շփումները և համապա­տաս­խան տեղեկատվությունը միմյանց փոխանցելու եւ տարածելու հնարավորությունները, ինչը պակաս արդյունավետ է դարձրել դիմորդների դիմում-հայտերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը մինչ փաստաթղթերի ընդուն­ման ավարտը՝ հունիսի 15-ը:

Միևնույն ժամանակ, մայիսի 25-ից արդեն հայտնի է եղել, որ դիմորդները հանձնելու են ընդունելության քննություն մեկ առարկայից, նախկին 2-3 քննության փոխարեն, հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները:

Իսկ, որ ամենակարևորն է՝ համաձայն գործող կարգի հոդված 58-ի, մասնագիտություն­ների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագի­տու­թյան՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայու­թյամբ:

Տարիներ շարունակ գործող նախկին կարգի հոդված 93-ի համաձայն՝ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտագրված մասնագիտության գերակայությամբ և հոդված 94-ի. առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատաս­խան:

Փաստորեն, այս տարվա ընդունելության քննությունները ընթացել են օրենքի խախտմամբ և առանց պատշաճ իրազեկման, ինչը առաջացրել է դիմորդների և նրանց ծնողների ցասումն ու դժգոհությունը: Բուհական ընդունելության միասնա­կան քննություններին մասնակցած դիմորդները չեն կարողացել դրսևո­րել իրենց ողջ ներուժը: Նախօրոք տեղյակ չլինելով փոփոխվող կարգի մասին, պատրաստվել են 2-3 քննության, որը լրացուցիչ ժամանակ և ռեսուրս է պահանջել և´ դիմորդներից, և´ նրանց ծնողներից: Սա ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների վրա:

Դատապարտելի է արտակարգ դրության պայմաններում մրցութային կարգի արմատական փոփոխու­թյունը (այն էլ օրենքի խախտմամբ), որի հետևանք­ների մասին փոփոխություն կատարողները ընդհանրապես չեն էլ անհանգստացել: Նախարարն իր ելույթում նշեց, որ գերազանց ստացած դիմորդներից 6-ից 4-ի համար գտնվել են խնդրի լուծման երկկողմանի ընդունելի տարբերակներ, ինչը դրական է, սակայն ստեղծված բարդ իրավիճակը կարգա­վորե­լու համար բավարար չէ:

Անթույլատրելի է դիմորդների և նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանու­թյան անհամաչափ ուժի կիրառումը: Անընդունելի է, նաև երբ կառավարությունն արտակարգ դրության իրավիճակն օգտագործելով՝ օրենքի խախտմամբ ընդունելության կարգ և քննությունների ցանկ է փոխում, և այդ նույն արտակարգ դրությամբ պայմանավորված, հավաքների սահմանափակման պատճառաբանմամբ, լռեցնում է բողոքի մասնակիցներին՝ բերման ենթարկելով:

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը, ԿԳՄՍ նախարարության կողմից թույլ տրված սխալներն ու օրենքի խախտումները, անհրաժեշտ է, որ լուծումը տրվի ի հօգուտ դիմորդների՝ համապատասխան մասնագիտությունների գծով, վճարովի հիմունքներով տեղեր ավելացնելով»: