Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային

Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին
Հայաստան

Տպավորություն է, որ այս ամենը կատարվում է Կառավարության թույլտվությամբ և համաձայնությամբ. բնապահպանը՝ Ամուլսարի երեկվա միջադեպի վեաբերյալ

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը երեկ իր ֆեյսբուքյան էջով տեսանյութի միջոցով տեղեկացրել էր, որ ժամը 22:00-ին բախումներ են տեղի ունեցել Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ:

Պատճառն ՝ արդեն երկու օր հանքի ներսում գտնվող 6 բանվորներն են, որոնք չնայած բնակիչների պահանջների՝ դուրս չեն գալիս:

Tert. am-ի հետ զրույցում բնապահպան Շիրակ Բունիաթյանը նշեց, որ ներսում գտնվող բանվորները սկզբում պատճառաբանել են, որ վախենում են դուրս գալ, սակայն նրանց պատճառաբանությունը անհասկանալի էր, քանի որ դրսում բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված.

«Իրավիճակը մի պահ լարված էր, բնակիչները շատ էին զայրացել, բայց այս պահին հանգիստ է: Նույնիսկ բերման ենթարկվածներ եղան, մոտ 8- 10 հոգի Ջերմուկի բնակիչ բերման ենթարկվեցին: Տեղեկություն չունենք ներսի բանվորները դուրս եկան, թե ոչ: Ոստիկանները ասում էին, որ չունեն իրավասություն իրենց ասելու, որ դուրս գան, իրենք գտնվում են մասնավոր կազմակերպության տարածքում ՝ իրենց իսկ թույլտվությամբ, բնակիչներն էլ իրենց պահանջը առաջ քաշեցին, որն էլ առաջացրեց երեկվա միջադեպը:

Արդեն երկու օր է այդ բանվորները ներսում են, մենք փորձել ենք մի քանի տարբերակով համոզել, որ մենք իրենց դեմ բան չունենք, որ իրենք զենք են դարձել, ոմանց ձեռքին՝ սադրելու համար: Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ 6 հոգին, ո՛չ կարող են այնտեղ հանք բացել, ո՛չ էլ մեծ ծավալով շինարարություն անել»,-նշեց նա:

Շիրակ Բունիաթյանի համոզմամբ՝ բանվորների ներսում գտնվելը միտումնավոր է արվում, որպեսզի նման միջադեպեր առաջանան.

«Նրանք այնտեղ են սադրանքի համար, սա առաջին դեպքը չէ, վերջին մեկ ամսում բազմիցս տեսել ենք պահնորդների սադրիչ պահվածքը, մի անգամ էլ կապալառու էր եկել, որը փորձում էր շինարարական գործեր աներ: Վերջին մեկ ամսվա ընթացքում տանում են լարված իրավիճակի՝ ազդելով խաղալ բնակչության նյարդերի վրա:

Փորձում են այնպես անել, որ մարդիկ հունից դուրս գան, որպեսզի իրավական հիմք լինի լուրջ գործողություններ անելու համար: Սակայն, սխալվում են, մարդիկ, որոնք երկու տարի այս պայքարի մեջ են, գիտեն, որ իրենց նյարդերը պետք է խնայեն, ու տեղի չտան լուրջ գործողությունների: Իմ կարծիքով Կառավարության լուռ թողտվությամբ Ամուլսարի հարցում արյունահեղութուն է զարգանում և իրենք չեն էլ փորձում կանխել: Բնակիչները ինչքա՞ն կարող են վերահսկել իրենց էմոցիաները»,- ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշում է՝ թեև վարչապետը վերջին այցի ժամանակ, հրապարակայնորեն խոստացել է, որ մինչև 2021 թվականի աշունը, Ամուլսարի տարածքում ոչ մի շինարարական աշխատանք տեղի չի ունենալու, սակայն վերջին շրջանում Ամուլսարի մոտ տեղի ունեցող աշխուժությունն անհանգստացնող է.

«Հիմա բնակիչները ասում են՝ այս ի՞նչ է կատարվում երկրի վարչապետը մի քանի անգամ հրապարակավ խոստացել է և հիմա մենք տեսնում ենք մանր- մունր շարժեր, որը Կառավարության կողմից, ոչ մի գնահատականի չի արժանանում: Տպավորություն է, որ այդ ամեն ինչը կատարվում է իրենց թույլտվությամբ և համաձայնությամբ:

Մեկ ամիս է լարված վիճակ է, Երևանից և տարբեր մարզերից մարդիկ ուզում են միանան մեզ, սակայն մենք ասում ենք, որ հիմա այդ պահը չէ, բայց ինչքան հասկանում ենք, խելամիտ հայության կարիքն է լինելու, որ հավաքվեն այստեղ, և Կառավարությանը վերջնական պահանջ ներկայացնենք, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տա:

Ծիծաղելի է հետհեղափոխական Հայաստանում մարդիկ երկուսուկես տարի իրենց իրավունքների համար պայքարում են: Պետք է երկրի կենտրոնում պոստեր պահե՞ն, որ իրենց երեխաները ապրեն մաքուր միջավայրում, բա ինչի՞ մասին էր այս հեղափոխությունը, եթե հների բերած օվշորային ծրագրերը շարունակելու են անխափան երկրում գործել»:

Շիրակ Բունիաթյանը նաև նշեց, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված տուրիզմը վնասներ է կրում, սակայն նունիսկ այս պայմաններում Ջերմուկ քաղաքն ունի աննախադեպ քանակի զբոսաշրջիկներ: