Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները Հայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկը Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ ՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումը Գիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ Նազարյան Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրներըԻսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ YnetԹրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. AxiosՀրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԲնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համարՇնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարարՊարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹարմացվել է ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԻրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համարԲացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպքԱյս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվիԴատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀայաստանինՄանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրըՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ի հարվածներն Իրանին «բացարձակապես անհրաժեշտ էին»․ Մարկ Ռյուտե
Հայաստան

Մազերիցս քաշեց, ինձ հայհոյում էին, ձեռ էին առնում. Դիմակ չկրելու համար բերման ենթարկված աղջիկը մանրամասներ է պատմում

Գնացել եմ բժշկի, բժիշկն ասում է՝ ես քո թոքերը լսում եմ, մաքուր են, կապ չունի, որ դու թոքաբորբ ես տարել, ռևմատիզմ ունես, մինչև քրոնիկ թոքաբորբ չունենաս, չեն թույլատրում, որ քեզ թուղթ տամ, որպեսզի դիմակ չկրես։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հասմիկ Սեդրակյանը, որը օրեր առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ իրեն դիմակ չկրելու համար ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, վիրավորանքներ հնչեցրել, ապա տեղափոխել հոգեբուժարան։

Հասմիկը պնդում է, որ ի վիճակի չէ ժամեր շարունակ դիմակ կրել, առողջական խնդիրները թույլ չեն տալիս։ Պոլիկլինիկայից ասել են, որ պետք է գնա և ռենտգեն հետազոտություն անցնի։

«Եթե էդ հետազոտությունը գումարով լինի, չեմ անցնելու, ինձ համար մեծ խնդիր է անգամ 1000 դրամը»,- ասաց Հասմիկը։

Ըստ նրա՝ հուլիսի 21-ին, Հանրապետության հրապարակում ոստիկանները մոտեցել են իրեն, հորդորել դիմակը ճիշտ դնել, սակայն նա պնդել է, որ չի կարողանում շնչել և չի կարող դիմակ կրել։

«Իրենք ասացին՝ անձնագիր ցույց տուր, ես էլ ասացի, որ ցույց չեմ տա, որովհետև գիտեմ, որ ցույց տամ՝ տուգանելու են։ Բա ուրեմն՝ մեզ հետ գալիս ես բաժին։ Ինձ հեռախոսով նկարեցին, ես ասում եմ՝ ինձ նկարելու իրավունք ունե՞ս։ Ավտո կանչեցին, ես առանց դիմադրության նստեցի, ինձ տարան բաժին, որտեղ ես տեսա 5-6 ոստիկան, որոնք դիմակ չէին կրում, ցանկացա նկարել, էդ ոստիկանը քիթը փակեց, ինձ ասում ա՝ դու իրավունք չունես այստեղ նկարելու, քաշքշեցին, ձեռքիցս հեռախոսս վերցրեցին ու չտվեցին»,- պատմեց Հասմիկը։

Ըստ նրա՝ ոստիկանության բաժանմունքում իրեն վիրավորել են և հայհոյանքներ հնչեցրել։ Հասմիկի խոսքով՝ իրեն վիրավորող ոստիկաններին ինքը պատասխանել է։

«Դրանից հետո հեռախոսը վերցրեցին, ինձ ձեռք առան։ Ասացին՝ դու ի՞նչ իրավունք ունենք ոստիկանին հայհոյելու։ Ասում եմ՝ դու ես ինձ հայհոյել, ասում է՝ դու շառ ես, հարգելի քաղաքացի։ Հայրապետյանը մազերիցս քաշեց, ինքն էր սաղ կռիվ սարքողը, ձեռնաշղթաներ հագցնել տվեց»,- պատմեց նա։

Այնուհետև ոստիկանության ծառայողները Հասմիկին տեղափոխել են Ավանի հոգեբուժարան, չնայած նրան, որ հոգեբուժարանից ասել են, որ բրիգադ չունեն, և ոստիկանները իրենց մեքենայով են տեղափոխել։

«Ավտոմեքենայում 4-ով էինք, էն երկուսը դիմակով էին, իսկ վարորդը, ում անունը Արտաշ էր, առանց դիմակի էր։ Ամբողջ ժամանակ ձեռք էին առնում, հեռախոսս չէին տալիս։ Ինձ ասում էին՝ հեսա քեզ Սևան ենք տանելու, բայց էնտեղ պետք է մի քանի օր մնաս, էդ Արտաշն էր ասում»,- ասաց Հասմիկը։

Հոգեբուժարանում Հասմիկին չեն ընդունել, որովհետև համապատասխան թուղթ չի եղել։ Ոստիկանները պնդել են, որ Հասմիկը գրանցված է եղել այդ հոգեբուժարանում, սակայն Հասմիկն ասում է՝ կապ չունի հոգեբուժարանի հետ։

Մեր հարցին, թե իրեն ինչպե՞ս է հաջողվել հոգեբուժարանից դուրս գալ, Հասմիկն ասաց, որ հարմար պահ է գտել և ոստիկաններից գաղտնի դուրս եկել։

«Մի քանի ժամ ջուր չէի խմել, բարձրացանք վերև, բժիշկն ինձ ջուր տվեց, հետո իջա, իրենք ինձ չտեսան, արագ-արագ մուտքով փախել եմ»,- ասաց Հասմիկը։

Դեպքից հետո Հասմիկը դիմել է ՄԻՊ-ի գրասենյակ և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։

Հասմիկը հավելեց, որ դիմակ չկրելու համար նաև հուլիսի 25-ին է իր հետ միջադեպ գրանցվել։ Ոստիկաններն էլի հորդորել են նրան դիմակ կրել, սակայն վերջինս կրկին հրաժարվել է։ Այս անգամ Հասմիկն արդեն դիմել է իրավաշտպանին, նրան ոստիկանությունում փաստաբան է այցելել։ Ոստիկանության բաժանմունքում արձանագրություն են կազմել։

«Ինձ վերջում ասացին՝ տեսար, ասում ես՝ վատ են վարվում, մենք քեզ հետ վատ վարվեցի՞նք, ասացի, որովհետև ես մենակ չէի, որ մենակ լինեի, հաստատ վատ կվարվեիք»,- ասաց նա։

Հասմիկը հավելեց, որ դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

«Իրենք ուղղակի էդպես ասում են, բայց իրենք հաստատ ոչ մի բան էլ չեն անի։ Էդ ի՞նչ ծառայողական քննություն է, որ մինչև հիմա չեն բացահայտել։ 6 օրում ուրեմն իրենք չգտան այդ մարդուն»,- ասաց Հասմիկը։

Հավելենք նաև, որ դեպքի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ոստիկանությունից, սակայն դեռ արձագանք չենք ստացել։