Ես կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին. Արթուր Վանեցյանը՝ դիմորդների բողոքի մասին
Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Քիչ առաջ տեսա, որ դիմորդները և մեր ապագա զինվորները հետաքրքիր կարգախոսով են շարունակում իրենց արդար պայքարը. «... Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ...»։
Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կառավարությունը համառորեն անվանում է ՝ «դուրս մնացած դիմորդներ»։ Խոսքը տեխնիկական տարաձայնության, տեխնիկական պրոբլեմի մասին է և այստեղ կա սկզբունքային մեկ հարց՝ չկոտրել մեր երեխաներին, չկոտրել մեր ապագա զինվորներին, չկոտրել մեր գիտության ապագան։
Կրթական ոլորտի տարբեր հեղինակավոր մասնագետներ այս օրերին հրապարակային լուծումներ են առաջարկել, բոլորն էլ հետաքրքիր, բայց կառավարությունը չի լսում և որդեգրել է անհասկանալի կեցվածք։
Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։ Դուք ճիշտ եք։ Ավելին, այս իրավիճակը ձեռնտու չէ ընդհանրապես որևէ մեկին՝ ո՛չ դիմորդին, ո՛չ բուհերին, ո՛չ էլ նախարարությանը, և այս պարագայում իրոք անհասկանալի է հարցին նման մոտեցումը։ Եվ, միաժամանակ, իրավիճակը հօգուտ դիմորդի հանգուցալուծելու պարագայում կշահեին և՛ դիմորդները, և՛ բուհերը, և՛ նախարարությունը, որը կկարողանար վերականգնել իր տուժած հեղինակությունը։ Տարօրինակ է և հակաբնական, որ այդպես չի արվում։
«Հայրենիք» հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում քննարկման եմ դնելու Ձեզ համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հարցը: Պատրաստ ենք նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերել իրավական օգնություն»,- ասված է Վանեցյանի հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է