Արայիկ Հարությունյանի հայտարարությունը անհիմն և անմիտ էր. բողոքող դիմորդ
Պարոն նախարար, եթե կարծում եք՝ Ձեր նման հայտարարություններով կոտրելու եք մեր պայքարող կամքը, չարաչար սխալվում եք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդունելության քննություններից բողոքող դիմորդներից Հայկ Բաբալյանը:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 26-ին, այցելել ենք մի քանի մարզեր, որտեղ հանդիպումներ ենք ունեցել մի շարք դիմորդների հետ, ովքեր արդեն հայտնի իրավաբանական խմբին տրամադրել են լիազորագրեր, իրենց անունից դատարան հայց ներկայացնելու նպատակով։
Ինչ վերաբերվում է ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ասեմ՝ անհիմն և անմիտ էր։ Պարոն նախարար, եթե կարծում եք՝ Ձեր նման հայտարարություններով կոտրելու եք մեր պայքարող կամքը, չարաչար սխալվում եք։ Դուք որպես ոլորտի պատասխանատու, պատշաճ կերպով չեք իրականացնում Ձեզ վստահված գործունեությունը։ Մեր պայքարը շարունակվում է և շարունակվելու է մինչև մեզ համար ընդունելի հանգուցալուծումը։
Ուշադրություն
Սիրելի դիմորդներ, հանդիպում ենք վաղը՝ առավոտյան 11։30-ին նախարարության դիմաց և հանդիպում ենք պահանջելու Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք միասին կկարողանանք հասնել արդարության, ԱՌԱ ՛Ջ: Բոլորիս համար էլ բեկումնային պահ է, բայց մենք անկասկած կհասնենք արդյունքի։
Հ.Գ. ժողովուրդ ջան, մեր բռնած ճանապարհը բարդ է, բայց վստահ շարժվելու ենք առաջ, քանի որ մեր պահանջն արդար է։ Մենք պայքարում ենք մեր սահմանադրական իրավունքի համար, կրթվելու համար։
Օրենքի գերակայությունը՝ մեր պահանջն է։
Ուժեղ լինենք և համախմբված՝ Հաղթելու ենք...»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է