Ձեզ փորձում են մոլորության մեջ գցել. նախարարը` դիմորդներին եւ նրանց ծնողներին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր` հուլիսի 26-ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, որ ինքը եւ նախարարությունը պատշաճ կերպով իրազեկել են ընդունելության նոր կարգի մասին:
Նախարարը որպես ապացույց ցուցադրեց ապրիլի 30-ին իր ֆեյսբուքյան լայվը, որում մանրամասնում էր նոր կարգի մասին:
«Այսինքն մենք տեսնելու, լսելու, կարդալու ամեն ինչ ստեղծել ենք եւ ըստ էության այս մեղադրանքը, կամ դիտարկումը, թե պատշաճ իրազեկում չի եղել, չի համապատասխանում իրականությանը: Ես մի բան էլ եմ ուզում ասել ծնողներին եւ դիմորդներին, էս օրերին ձեզ փորձում են մոլորության մեջ գցել, թե արդյուքները չեղարկվելու են, չեղարկվել են, թե կարգերը խախտվել են, արդեն ընդունելությունը ավարտված է եւ մենք ունենք արդյունքներ եւ ես շնորհավորում եմ ընդունվողներին»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ ինքը վաղը նաեւ կանդրադառնա չափորոշիչների շուրջ սուտ տեղեկություններ տարածողներին. «Մի տրվեք սադրանքների, էն կառուցողական դիտարկումները, որոնք չափորոշիչների շուրջ մենք դրանց անպայման անդրադառնալու ենք եւ հաշվի ենք առնելու, բայց կեղծիքն ու սուտը անպայման ջախջախվելու են եւ մնալու են անցյալում, անցյալում են մնալու նաեւ դրանք տարածողները»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է