Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային

Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին
Հայաստան

Ադրբեջանցի ժողովրդի ձեւավորումը. Ադրբեջաներենի առաջացումը․ Մաս III

NEWS.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի երրորդ մասը։

Հետաքրքիր է, սակայն «ադերբիջանական բարբառ» հասկացության՝ շրջանառության մեջ դրվելը նույնպես բացառապես ռուսական լեզվական նորամուծությունն է, որը նախկինում երբեք եւ ոչ մի տեղ չի օգտագործվել: Անգամ կան մարդկանց անունները, ովքեր դա արել են: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ առաջինը դա արել է ռուս ականավոր արեւելագետ Ալեքսանդր Կասիմովիչ Կազեմ-Բեկը, որի ամենահայտնի գործերից մեկը 1840-ական թվականներին Կազանում լույս տեսած «Թուրք-թաթարերենի ընդհանուր քերականությունը» գիրքն է: Ինքը՝ գիտնականն ադերբիջանական բարբառը վերագրում էր թաթարերենին:

Հայտնի ռուս արեւելագետ Բորիս Անդրեեւիչ Դորնը Դեմիդովի անվան մրցանակի համար Կազեմ-Բեկի ներկայացված «Թուրք-թաթարական լեզվի քերականությունը» գրքի գրախոսության մեջ նշել է հետեւյալը. «Գիտակների հատուկ երախտագիտությանն են արժանի ուսմունքները դերբենտի, իսկ ավելի շատ մինչ այժմ գրեթե անհայտ, սակայն այժմ Միրզա Կազեմ-Բեկի կողմից բացահայտված ադերնիջանական բարբառ մասին, քանի որ երկուսն էլ բավականին առանձնահատկություններ ունեն, որոնք խրախուսում են հետագա հետազոտությունները, եւ հիմնականում՝ ադերբիջանականը, որը շատ կարեւոր է մեր կովկասյան ուսումնարանների համար: Նույնիսկ կարելի է արդարությամբ ասել, որ այս բարբառի վերաբերյալ Կազեմ-Բեկի կողմից հաղորդվող որոշ դիտողություններ արդեն իսկ նրա գրքին հատուկ արժանապատվություն են տալիս»:

Մյուսները կարծում են, որ առաջին անգամ «ադերբիջանական բարբառ» տերմինն օգտագործվել է դեկաբրիստ գրող Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բեստուժեւ-Մարլինսկին, որի աշխատանքները Կովկասի վերաբերյալ վերագրվում են XIX դարի 30-ական թվականներին: Իր գրքերից մեկում նա նաեւ նշել է, որ Անդրկովկասի տարածաշրջանի թաթարերեն լեզուն քիչ է տարբերվում թուրքերենից, եւ դրա հետ, ինչպես Եվրոպայում ֆրանսերենով, կարելի է սկզբից մինչեւ վերջ անցնել ամբողջ Ասիայով: Բառբառին անուն էր տրվել, ինչպես նշվեց վերեւում, ի պատիվ պատմական Ատրպետական/Ադրբեջանի, Պարսկաստանում, որը սահմանակից է Անդկովկասին: Սակայն Անդրկովկասի թյուրքալեզու բնակչության լեզուն թաթարերենին, իսկ դրա կրողներին թաթարներին վերագրելը, նույնիսկ եթե դա գիտական, պատմական, մշակութային եւ մի շարք այլ տեսանկյուններից վիճահարույց եւ սխալ էր, նպատակահարմար էր աշխարհքաղաքական տեսակետից: Անդրկովկասի թյուրքալեզու զանգվածի «թաթարացումը» հնարավորություն էր տալիս միաժամանակ լուծել մի քանի կարեւոր աշխարհաքաղաքական խնդիր։

Այստեղ հիմնական հրամայական էր Արեւելյան Անդրկովկասի թրքական զանգվածի աշխարհաքաղաքական եւ (կամ) էթնոկրթական դրեյֆի արդեն հիշատակված կանխարգելումը դեպի Թուրքիա կամ Իրան: Անդրկովկասի թուրքերի՝ որպես թուրքերենի դասակարգումը լուրջ խթան կհաղորդեր այս էթնոկրթական զանգվածի ներկայացուցիչների ինքնորոշման համար՝ որպես թուրքեր՝ իրենց աստիճանական թրքացումով եւ աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ դեպի Թուրքական կայսրություն:

Նրանց նույնականացնել պարսիկների հետ, բայց՝ թյուրքալեզու, իր հերթին, կարող էր համապատասխան խթան հաղորդել այս զանգվածի իրանականացմանը, ինչը, հաշվի առնելով իրանական ժողովուրդների ներկայությունն Արևելյան Անդրկովկասում, որոնք պահպանել են իրանցի ժողովուրդների իրենց էթնոազգային ինքնությունը, կարող էր իրանական բաղադրիչը քանակական առումով տարածաշրջանի գերիշխող տարր դարձնել: Դա ոչ միայն կուժեղացներ Պարսկաստանի ազդեցությունը, իսկ դրա միջոցով՝ նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներին տարածաշրջանում, այլեւ կխախտեր վերահսկողության առանցքային սկզբունքներից մեկը ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող տարածքի նկատմամբ էթնոազգային եւ մշակութային-կրոնական խճանկարի եւ բազմազանության պահպանման միջոցով, ինչը նվազեցնում է բազմազան զանգվածի հնարավոր համախմբման հավանականությունը մեկ ուժի մեջ:

Իսկ «թաթարացումը» շատ հարմար լուծում էր, որը հնարավորություն տվեց լուծել վերը նշված խնդիրները: Կովկասյան թաթարներ կոչվող մեկ էթնիկ խումբը ստեղծվեց խճճված էթնիկ զանգվածից, որը խոսում էր միասնական թյուրքական լեզուներից մեկով, որը տարբեր էթնիկ խմբեր էր ներառում: Այն անջատվում էր իր կիզիլբաշական-իրանական անցյալից, սակայն միեւնույն ժամանակ, չէր միանում թուրք-օսմանյան էթնոկրթական զանգվածին: Չնայած Ռուսաստանի կայսրությունում կային տարբեր թաթար ժողովուրդներ եւ ենթաէթնություններ, ինչպիսիք են կազանյան, սիբիրյան, ղրիմյան, աստրախանյան, ալթայական, լեռնային թաթարները եւ այլն, բայց նրանք միասնական ժողովուրդ չէին կազմում՝ միմյանցից տարբերվելով մարդաբանորեն, մշակույթով, կենցաղոբ եւ կրոնով: Բացի այդ, թաթար ժողովուրդների տարածման տարածքն աշխարհագրականորեն մեկ ամբողջություն չէր կազմում եւ դրանց բավականին մեծ հեռավորություններ էին բաժանում: Այսպիսով, ունենալով այդպիսի տարբերություններ եւ ապրելով միմյանցից մեծ հեռավորությունների վրա, թաթարական էթնիկ խմբերը չկարողացան ստեղծել իրենց սեփական միասնական ժողովրդին միասնական տարածքի վրա: Սա Անդրկովկասի թուրքերի թաթարացումն աշխարհաքաղաքական տեսանկյունից առավել տեղին եւ պակաս վտանգավոր էր դարձնում։

Այս համատեքստում հարկ է նշել, որ Պարսկաստանի թուրքերը, որոնք խոսում էին նույն բարբառով, ինչպես եւ Արեւելյան Անդրկովկասի թուրքերը, շարունակում են ռուսական աղբյուրներում կոչվել «թուրքեր»: Իսկ «կովկասցի թաթարներ» տերմինը նրանց նկատմամբ չէր կիրառվում: Չնայած, երբեմն կարելի էր հանդիպել «թուրք-թաթարներ» անվանմումը։ Այդպես, արդեն հիշատակված հայտնի ռուս գիտնական-թուրքագետ եւ արեւելագետ Իլյա Բերյոզինը, նկարագրելով պատմական Ատրպետական Ադրբեջանի բնակչությանը 1852-ին Կազանում լույս տեսած «Ճանապարհորդություն Հյուսիսային Պարսկաստանով» աշխատության մեջ, նշում էր, որ այս նահանգի բնակչության զգալի մասը թուրքերն ու քրդերն էին: Ռուսական բանակի գլխավոր շտաբի կապիտան Լ.Կ. Արտամոնովի «Հյուսիսային Ադրբեջան. Ռազմա-աշխարհագրական ակնարկ» ուսումնասիրության մեջ, որում հետազոտվում է Անդրկովկասի հետ սահմանակից հյուսիսային, պատմական Ադրբեջանի մի մասը, շրջանի թյուրքական էթնիկ զանգվածը ներկայացվում էր որպես թյուրքա-թաթարական ցեղեր, որտեղ ցեղային մեկուսացումը շատ ուժեղ էր, հատկապես՝ քոչվորների շրջանում: Բացի այդ, «ադերբիջանական բարբառ» տերմինը լայն կիրառություն չի գտել գիտական, հատկապես պաշտոնական եւ քաղաքական շրջանակներում: Դա հասկանալի էր, չէ որ այդ դեպքում այստեղ կենտրոնական տարր էր Պարսկաստանում գտնվող պատմական Ադրբեջանը, եւ այստեղի գիտական ​​մոտեցումը կարող էր անհասկանալի կերպով քաղաքական ենթատեքստ ստանալ, ինչից պետք էր ամեն կերպ խուսափել։ Եվ այս մոտեցումն իսկապես ճիշտ էր և ցարական իշխանությունների կողմից ամենաարդյունավետ աշխարհաքաղաքական որոշումներից մեկը՝ ոչ միայն կովկասյան քաղաքականության համատեքստում, այլեւ՝ ընդհանրապես էթնոքաղաքականության, որը գիտական ​​եւ քաղաքական որոշումների, ինքնաբուխության սիմբիոզ էր դարձել՝ վերածվելով հստակ պետական ​​քաղաքականության: Սակայն Անդրկովկասի թուրքերի եւ նրանց թաթարացման դեպքում, ինչպես արդեն նշվեց, կայսրության կենտրոնական իշխանությունները ճիշտ քայլ կատարեցին աշխարհաքաղաքական տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ այս քայլը հիմնարար հետեւանքներ ունեցավ Անդրկովկասի եւ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի համար: Առաջին հերթին, այս գործընթացը, բնականաբար, ազդեց հենց Անդրկովկասի թուրքերի վրա: Հենց այս շրջանի թյուրքական ցեղերի եւ խմբերի «թաթարացումն» էր, որը հիմք ստեղծեց ապագայում նրանցից մեկ ժողովրդի ստեղծման համար: Ինչպես արդեն նշվեց, այս քաղաքականությունը պոկում էր թյուրքական զանգվածը Իրանից, խոչընդոտում դրա վերակողմնորոշմանը դեպի Թուրքիա, սակայն միեւնույն ժամանակ չէր կարողանում վերածել այն մեկ թաթարական էթնոազգային զանգվածի: Այս դեպքում գործարկվեցին դրա՝ որպես որոշակի միասնական գոյացության առանձնացման մեխանիզմները։

Խնդիրը, որը անհրաժեշտ էր լուծել, միաժամանակ եւ համեմատաբար հեշտ ու բավականին դժվար էր թվում: Հարաբերական հեշտությունը նրանում էր, որ թյուրքական զանգվածը, ինչպես արդեն նշվեց, ոչ թե մեկ եւ համախմբված ժողովուրդ էր, ինչին խոչընդոտում էին տարբեր ժողովուրդների ու ցեղերի էթնոցեղային բազմազանությունը, ուժեղ միգրացիոն եւ վերաբնակեցման հոսքերը: Հետեւաբար զարմանալի չէ, որ հաճախ թյուրքերի մեջ հայրենիքի գաղափարը սահմանափակվում էր նրանց քաղաքով կամ ավանով:

Հայտնի գրող եւ մտածող Միրզա Ֆաթալի Ախունդովը (1812-1878) Կովկասյան կրթական շրջանի հոգաբարձուին 1852-ին գրած զեկույցում նշում է հետեւյալը. «Անդրկովկասյան երկրամասը, որում թաթարական ցեղը թվով գերազանցում է մյուս բնակիչներին, մինչ Ռուսաստանի իշխանությունը գտնվել է պարսկական պետությունների կամ թուրքական սուլթանների տիրապետության տակ: Առաջին դեպքում թաթարական ցեղի գրությունները կազմվել են պարսկերեն, իսկ երկրորդում՝ թուրքերեն, որն այժմ բավական տարբերվում է անդրկովկասյան թաթարական բարբառից, եւ, հետեւաբար, թաթարական ցեղը դեռեւս չունի իր գրականությունը, եւ չի գտնվի ժողովրդական թաթարերենով բնօրինակ գրված որեւէ գիրք, իսկ եթե գտնվի թաթարերենով գրված ինչ-որ բան, ուրեմն սա իսկական թարգմանություն է ինչ-որ այլ լեզվից, գրված է ճոռոմ բառակապակցություններով եւ այլ անբնական արտահայտություններով` պարսկերեն, արաբերեն կամ թուրքերեն լեզուների ոգով, հետեւաբար, ըստ այդպիսի գործերի, կամ ավելի լավ է ասել թարգմանությունների, անհնար է հասկանալ թաթարերենի ոգին եւ առանձնահատկությունները, ուսումնասիրել այն հիմքի վրա, որով այն գոյություն է ունեցել ժողովրդի մեջ, դատել քերականական կանոնների մասին եւ նույնիսկ ուղեցույց կազմել այն սովորելու համար»:

Այս բոլորը ավելի դյուրին են դարձրել այս զանգվածում նոր ինքնության պատվաստումը: Սակայն եղել են նաեւ դժվարություններ: Այսպես, թյուրքական զանգվածը պահպանել է ինքնության այնպիսի ավանդական բաղադրիչներ, ինչպիսիք են կրոնը, ինչը հաճախ դրա գերակշռող բաղադրիչն է եղել մի շարք ցեղերի մեջ: Մյուս կողմից, թույլ եւ անկայուն թաթարական ինքնությունը հետագայում բարենպաստ հող է ստեղծել այնպիսի ազգայնական գաղափարախոսությունների ներթափանցման համար, ինչպիսին էր պանթյուրքիզմը:

Այս համատեքստում կենտրոնական իշխանությունները ակտիվորեն օգնել են նոր կովկասյան թաթարական մտավորականության ձեւավորմանը եւ թաթարներին լուսավորելուն: Պետք է նշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեւավորվեց այն մտավորականության կորիզը, որն, ի դեպ, տվեց ականավոր գործիչների մի ամբողջ համաստեղություն: Հենց այս գործիչներն էլ ապագայում դարձան նոր ժողովրդի մշակույթի ամենակարեւոր հիմքերը:

Այս գործիչները բարձր էին գնահատում Ռուսաստանի դերը իրենց ժողովրդի կյանքում: Այսպես, Միրզա Ֆաթալի Ախունդովը 19-րդ դարի կեսերին նշել է, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն նպաստել է տարածաշրջանում թաթարական ազգի պահպանմանը: Նա նաեւ նշել է, որ հենց Ռուսաստանի տիրապետության օրոք էր, որ առաջին հերթին բացվեցին դպրոցները, որտեղ դասավանդումն իրականացվում էր թաթարերենով, իսկ վերջինս, մյուս առարկաների հետ միասին, սկսեց ուսումնասիրվել որպես հատուկ առարկա»:

Մեկ այլ հայտնի գործիչ՝ Հասանբեկ Զարդաբին (1837-1907) նշել է՝ եթե ուզում եք, որ թաթար ժողովուրդը ապրի, առաջադիմի, տիրապետի գիտություններին եւ մշակույթին, ապա տվեք նրան կորցրած լեզուն: «Նրանք չեն հասկանում ձեր խոսքերը: Գտեք իրենց լեզուն, որ գրեն, առաջ շարժվեն, դպրոցներում սովորեն, կրթություն ստանան՝ իրենց մայրենի լեզվով»:

Միրզա Ֆաթալի Ախունդովը, անդրադառնալով այս խնդրին, գրել է հետեւյալը. «Եթե Ռուսաստանի տիրապետությունում մահմեդականները հագեցված են Քեմալ-Ուդ-Դովլի գաղափարներով («Քեմալ-ուդ-Դովլեի նամակներ»-ը հայտնի է որպես «Հնդկական իշխան Քեմալ-ուդ-Դովլեի երեք նամակները պարսիկ իշխանին») ապա նրանք, անշուշտ, նողկանք կզգան մահմեդական բռնակալների հանդեպ․․․ նրանք կմիաձուլվեն ռուս ժողովրդին, կանհետանա մոլեռանդության եւ ոգեշնչման ոգին, որ բխում է կրոնական համոզմունքներից։ Եւ Թուրքիա արտագաղթելու ձգտումը, որտեղ մահմեդականները կույր ֆանատիզմով ենթադրում են հոգեւոր փրկություն մահմեդական տիրակալի տիրապետության ներքո, նրանց մեջ հավերժ կվերանա: Կանհետանա նաեւ Մեքքա ուխտագնացության ցանկությունը, ուր կովկասյան տարածաշրջանից տարեկան միլիոն մարդ է ճանապարհորդում՝ բոլորովին անօգուտ:

Այսպիսով, ժամանակակից ռուսական կրթություն ձեռք բերելը նույնպես կարեւոր դեր է ունեցել նոր ժողովրդի ձեւավորման գործում: Ինչպես արդեն նշել է նշանավոր գիտնական Մ. Կազեմ-Բեկը. «Ռուսաստանը, գտնվելով այդպիսի սերտ հարաբերությունների մեջ Արեւելքի հետ, նախեւառաջ պետք է իր հզոր ուսերին տանի արեւելյան ժողովուրդների լուսավորության մեծ գործը այլ երկրների առջեւ»: Գնահատելով կրթության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման համար՝ նախավերջին կովկասյան նահանգապետ Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1837-1916) նշել է. «Անկասկած, ճիշտ կազմակերպված ռուսական ժողովրդական դպրոցը, մայրենի լեզվով գրագիտության մեկնարկը հանդիսանում է մահմեդականների վրա ռուս աշխարհայացքի ազդեցության հիմնական միջոցը: Այն փրկում է նրանց պետության տեսանկյունից վնասակար պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությունից՝ դպրոցներում թուրք ուսուցիչների եւ դասագրքերի, որոնք ներծծված են ոչ ռուսական գաղափարներով, այլ բնակչության համար օտար դասավանդման լեզվով՝ այն մասնավոր մուսուլմանական դպրոցներում, որտեղ բնակչությունն ուղարկում է իրենց երեխաներին՝ բավարար քանակի ռուսական դպրոցներ չլինելու պատճառով»:

Սակայն, ինչպես նշվեց վերեւում, կովկասյան թաթարական մեկ էթնոսի ձեւավորումը լիովին չէր ավարտվել, եւ ազգային ինքնությունը, ներառյալ նորաստեղծ մտավորականության մոտ, նոր էթնոսի եւ իսլամի սիմբիոզ էր: Այսպիսով, հայտնի թաթար բանաստեղծ Աբբաս Աղա Գաիբովը (Նազիր) (1849-1919) 1909-ի փետրվարի 24-ին Լեւ Տոլստոյին ուղղված իր նամակում գրում է հետեւյալը.

«Ողորմած տեր, կոմս Լեւ Նիկոլաեւիչ,

Ցանկանալով ծանոթացնել իմ հավատակից մահմեդականներին ձեր ստեղծագործություններին, որպես մահմեդական բանաստեղծ, բախտ ունեմ Ձեր ստեղծագործությունները թաթարերենի թարգմանելու՝ «Որքա՞ն հող է պետք մարդուն» խորագրի ներքո: Հետեւաբար, ես ամենայն ակնածանքով խնդրում եմ ձեր բարեհաճ թույլտվությունը` նշված թարգմանությունը տպագրելու եւ տարածեու համար»: Ինչպես երեւում է նամակից, բանաստեղծը, նոր մտավորականության վառ ներկայացուցիչը, իրեն համարում է միաժամանակ մահմեդական բանաստեղծ եւ կովկասյան թաթար: Ընդ որում, այստեղ իսլամը ոչ միայն կրոնական, այլեւ էթնիկ ատրիբուտ է, որին արդեն կցված է թաթարական բաղադրիչը:

Հարկ է նշել, որ առաջին անգամ Անդրկովկասի թյուրքերի պատմության մեջ «միլիետ» (ազգ) հասկացությունը գործածության մեջ է դրել 19-րդ դարի 70-ականների գրող-լուսավորիչ Միրզա Ֆաթալի Ախունդովը, ով միեւնույն ժամանակ նաեւ խստորեն քննադատել է իսլամի քարացածությունը: Առաջադիմական հրապարակախոս Գամզաթ բեկ Շիրվանսկին (1884-1912) Միրզա Ֆաթալի Ախունդովի ստեղծագործությանը նվիրված իր հոդվածներից մեկում ընդգծել է հետեւյալը. «Նա համարձակորեն նետեց շղարշը մահմեդական մարմնից եւ համընդհանուր ծաղրի առարկա դարձրեց բոլոր մեր հիվանդությունները, խոցերը, թերությունները: Մահմեդականությունը ցնցվեց»: