Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել
Հայաստան

Հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչների հանձնախմբի ղեկավարը պատասխանել է իրենց ուղղված քննադատություններին

Հայոց լեզու եւ գրականություն առարկաների չափորոշիչների հանձնախմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին՝ խնդրելով նրանց օգնությունն ու խոսքը՝ հանձնախմբի կատարած աշխատանքի վերաբերյալ:

Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց...

Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել եւ անընդմեջ լուտանք են թափում մեր հանձնախմբի գլխին: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. կան պարկեշտ գիտնականներ, որոնք իրենց տեղին դիտարկումներով օգնում եւ սատարում են մեզ եւ առաջարկություններ են անում՝ օգնելով մեզ լրացնելու եւ շտկելու ընդամենը սեւագիր այս տարբերակը:

1. Մեր հանձնախումբը չի ընդունում վատ նվերներ, հետեւաբար բոլոր անվայել արտահայտությունները թողնում է հասցեատերերին:

2. Սա այն պահն է, որ ուսուցչությունը պիտի բռունցքվի եւ ասի իր խոսքը: Տարիներ շարունակ այս այրերը, փոխանակ գիտությամբ զբաղվելու եւ հայ բանասիրական միտքը ճոխացնելու, զբաղված են դպրոցի եւ մանկավարժության գործերին միջամտելով:

 

3. Նրանց թեթեւ ձեռքով կազմվել են գրականության ծրագրեր, որոնք հեղինակներով են լեցուն, որոնք աշակերտին դարձնում են թութակ, որոնք պարտադրում են մեր երեխաներին կրկնելու նրանց «իմաստուն» մտքերը այս կամ այն գրողի մասին՝ ժամանակ չտալով եւ թույլ չտալով աշակերտին կարդալ, հասկանալ գրական տեքստը, քննել, համեմատել, ինքնուրույնաբար /ուսուցչի ուղղորդումով/ ուսումնասիրել, գտնել հեղինակի ասելիքը, գյուտեր անել եւ սովորել սիրել գիրքը եւ ընթերցանությունը:

4. Այս այրերի թեթեւ ձեռքով պարտադրվեցին դպրոցին եւ աշակերտին շտեմարաններ, որոնք իրենք եւս առանց օգնության չեն կարողանա լուծել եւ պատասխաններ տալ:

5. Այս այրերը այդպես վարվեցին, որ մեզ վրա վաճառեն իրենց գրքերը, որոնք բանասերի կարդալու եւ ուսումնասիրելու համար են:

6. Այս այրերը այդպես վարվեցին, որ իրենց տներում, բազմոցի վրա փռված, մեր իսկ աշակերտներին պատրաստեն ավարտական եւ միասնական քննություններ հանձնելուն՝ ձեռքի հետ էլ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչին անգրագետ եւ այլ պիտակներ կպցնելով: Եվ կարճ հիշողություն ունենալու պատճառով մոռացան, որ դպրոց մտնող ուսուցչին հենց իրենք են ուսուցանել եւ կրթել:

Սիրելի՛ ուսուցիչներ, մեր՝ ուսուցիչներիս ձայնը միշտ խեղդվել է այս փքուն այրերի անիմաստ գոռգոռոցներից: Այս անգամ մենք պիտի միասին թույլ չտանք աշակերտ չտեսնող, 21-րդ դարի կրթության պահանջները չհասկացող մարդկանց մեր վզին փաթաթելու իրենց գրքերը, շտեմարանները…

Իսկ հանձնախումբը լարված աշխատում է՝ քննարկելով ՈՒՍՈՒՑՉԻ հետ, հաշվի առնելով ՆՐԱ կարծիքները եւ առաջարկները:

Սիրելի՛ ուսուցիչներ, լինե՛նք միասին եւ միակամ, օգնենք իրար՝ հանրակրթությունը /չմոռանանք՝ արմատը հանուր-ն է / ավելորդ ակադեմիզմից եւ գիտնական այրերի անիմաստ հոխորտանքից փրկելու համար»,- գրել է նա: