Մարտնչող գավառականություն
Պարզվում է, որ միջնակարգ կրթության հայ գրականություն առարկայից հանվում է «հայ» բառն ու առարկան կոչվելու է «գրականություն»։
Այսինքն, առարկան դառնում է, որպես համաշխարհային գրականություն, ներառելով հայկականը։ Թերևս նախարարության խոշոր մասնագետները դեմքի խելոք արտահայտությամբ կբացատրեն, որ գրականությունը չի կարող լինել հայկական, ֆրանսիական, ռուսական և այլն, այն համամարդկային հասկացողություն է և ովքեր այլ կերպ են մտածում, նրանք դեռևս գտնվում են խորհրդային կարծրատիպային, հետամնաց մտածողության ճիրաններում։
Հարգելիներս, գրականությունն, իսկապես լայն հասկացողություն է։ Այսպես , գոյություն ունի մասնագիտական, նեղ մասնագիտական գրականություն հասկացություն։ Օրինակ, տեխնիկական, իրավաբանական, առավել նեղ՝ երկրաբանական, մաթեմատիկական գրականություն։
Նույն տրամաբանությամբ, առկա է նաև գեղարվեստական գրականություն, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան, առավել նեղ՝ ֆրանսիական, անգլիական, ռուսական, ամերիկյան և այլն։
Իսկ ի՞նչ են կարծում ոլորտի խոշոր մասնագետները․ միթե՞ այս ամենի կողքին գոյություն չունի հայ գրականություն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է