Ամերիկյան ԶԼՄ-ները՝ Լոս Անջելեսում Արմեն Սահակյանի սպանության մասին
Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Լոս Անջելեսում հայ գործարար Արմեն Սահակյանի սպանությանը: Ըստ հայկական ԶԼՄ-ների՝ խոսքը վերաբերում է երեւանյան «Մարկո Պոլո» ռեստորանի նախկին սեփականատիրոջը, ով տարիներ առաջ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:
Fox-LA-ն տեղեկացնում է, սպանությունը տեղի է ունեցել Բրբանքում՝ հանգիստ շրջանում: Ահազանգով ժամանած ոստիկանները տան մոտ հայտնաբերել են տղամարդու դի, որի կողքին ատրճանակ է եղել: Երկրորդ տղամարդը, ինչպես նաեւ հրազենային վնասվածքներով մի կին, հայտնաբերվել են տանը: Կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Տանը եղել են երեք անչափահասներ: CBS-LA-ի փոխանցմամբ՝ սպանության պահին նրանք տանն են գտնվել: Երեխաները վիրավոր չեն եւ նրանց վտանգ չի սպառնում:
Հարեւանուհու խոսքերով՝ ընտանիքը վերջերս է տեղափոխվել եւ սկսել է վերանորոգել տունը: Ոստիկանությունն առայժմ չգիտի, թե տան բակում հայտնաբերված տղամարդը ինչ կապ ունի միջադեպի հետ, եւ փորձում է պարզել նրա ինքնությունը:
Ավելի վաղ Freenews.am պորտալը հաղորդել էր, որ հայ համայնքում լուրեր են շրջանառվում, թե Արմեն Սահակյանը սպանվել է տեղի հայերի պատվերով: Գործարարը երեք անչափահաս երեխա ունի:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան