ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ կայունացնել իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ria.ru-ն։
«Պարոն Գուտերեշն այսօր առավոտյան խոսել է ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը, այն է՝ անհապաղ և լիակատար լարվածության թուլացում»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ Գուտերեշը նաև կոչ է արել առաջնորդներին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և վերադառնալ բանակցություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է