Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել
Հայաստան

Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն. Արա Գալոյան

Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. այն բոլոր տարիներին տնտեսությամբ հետաքրքրվողների ու ուսումնասիրողների համար միշտ էլ առանձնահատուկ ու կարեւոր փաստաթուղթ է: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նաեւ այն պատճառով, որ բյուջեն (ավելի ճիշտ՝ բյուջեի մասին ՀՀ օրենքը) ինչ-որ իմաստով «դժբախտ» փաստաթուղթ է: Վերջին տասնամյակների համարյա բոլոր կառավարությունների ու ԱԺ համարյա բոլոր գումարումների համար:

Որպես փաստարկ կարելի է հիշեցնել 2019թ․ բյուջեի կատարողականի քննարկումը: Կատարողականը կառավարությունը ներկայացնում է տարվա ավարտից չորս ամիս հետո: Իսկ բոլոր գումարումների համար մայիսին անցած տարվա կատարողականի քննարկումը նույնքան հետաքրքիր է, որքան անցած ձմեռվա ձյունը: Ասենք, որ բյուջեի մասին օրենքի նկատմամբ նման անառարկայական վերաբերմունքի պատճառը նաեւ կառավարության վերաբերմունքի արդյունք է: Երբ (սովորաբար դա տեղի է ունենում երկրորդ եռամսյակի ընթացքում) կառավարությունը «նկատում է», որ բյուջեի կատարումը ձախողում է՝ հընթացս փոխում է այն:

Հիմա արդեն կա 2020թ․ առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը: Հասկանալի է, որ թվերը մխիթարական չեն: Հին պլանի համեմատ մուտքերը թերակատարվել են 11.6 տոկոսով: Մամուլում արդեն հրապարակվել է, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մուտքերը պակաս են մոտ 32 տոկոսով: Ու այսպես շարունակ:

Իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկը հնարավորություն է տալիս տեսնել տնտեսության մեջ ընթացող պրոցեսները, որոնք կարող են մասնագիտական վերլուծությունների առիթ դառնալ: Օրինակ այն, որ անցած տարվա առաջին կիսամյակի ցանկում ամենաշատ հարկեր մուծած բանկը 11-րդ տեղում էր: Այս տարի՝ 19-րդ: Բանկը նույնն է՝ «Ամերիան», բայց անցած տարվա 5.137 մլրդ դրամի փոխարեն այս տարի մուծել է 3.3 մլրդ դրամ: Ասել է թե՝ բանկերի եկամուտները երկրում պակասում են:

Կամ, ասենք, կարելի է դիտարկել էներգետիկայի ոլորտի գիգանտների հարկերը: Մեր ատոմակայանի ֆինանսավորման հետ այս տարի որոշակի խնդիրներ եղան: Մասնագետների համար այդ խնդիրները ավելի առարկայական քննարկման թեմա կդառնան, եթե նկատեն, որ ՀԱԷԿ-ն անցած տարվա առաջին կիսամյակում 6-րդ հարկատուն էր մոտ 7.8 մլրդ դրամ մուծումով: Իսկ այս տարի 12-րդն է՝ մոտ 4.6 մլրդ դրամ:

Հայաստանի էլեկտրացանցերն էլ են պակաս հարկեր մուծել՝ անցած տարվա մոտ 7.8 մլրդ-ի փոխարեն մոտ 6.9 մլրդ:

Շատերն են հիշում «Յուքոմ» ընկերության հետ կապված պատմությունները: Արդյունքում անցած տարվա մոտ 4.8 մլրդ մուծած 14-րդ հարկատուն այս տարի 3.9 մլրդ է մուծել:

Այս ցանկից նկատելի է, որ ամեն ինչ համավարակով բացատրել «չի ստացվի»: Օրինակ այն, որ անցած տարվա խոշոր հարկատուների մեջ ավտոներկրող ընկերություններ կային: Շատ փորձագետներ էին փորձում կառավարությանը զգուշացնել, որ դրանց աճ-մուծումները «թունավոր» են: Բայց մեր իշխանությունների համար կարեւորը տվյալ պահին հրապարակելու «արժանի» թիվ ունենալն է: 2019-ի առաջին կիսամյակի 20-րդ հարկատուն «Ավտոներկրող-10» անունով կազմակերպությունն էր (մոտ 3.5 մլրդ դրամ մուծումով): Այս տարի նման անունով խոշոր հարկատու փնտրելն անիմաստ զբաղմունք է:

Խոշոր հարկատուների ցանկում առաջին աչքի զարնող փաստն այն է, որ խոշոր հարկատուների առաջին եռյակում նույն ընկերություններն են՝ «Գրանդ տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», պարզապես իրենց տեղերն են փոխել: Առաջին եռյակը 7 մլրդ-ից պակաս հարկեր է մուծել:

Ցանկը հարկավ դեռ երկար կհամեմատվի-վերլուծվի: Վերջում մեկ փաստ եւս: Խոշոր հարկատուների մեջ ամենակայուն ցուցանիշն ունեն մեր խոշոր բուհերը: Նրանց մուծումները համարյա չեն պակասել: Օրինակ, «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» մոտ 1.2 մլրդ դրամ հարկեր է մուծել (2019-ի 1.377 մլդ-ի դիմաց): Կամ՝ Երեւանի պետական համալսարանը՝ 1.146 մլրդ դրամ (2019-ի 1.356-ի դիմաց):