Այս տարի 357-ով ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին. Փաշինյանը գտել է մարդկանց անփույթ լինելու հարցի պատասխանը
Ինձ համար շատ կարեւոր է հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ այդքան անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոններին. ես գտել եմ այդ հարցի պատասխանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող եմ ասել, որ մենք այս տարվա հունիսի 1-ի դրությամբ 357 մահ ավելի քիչ ունենք, քան 2019-ին: Ավելին ասեմ, 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Ուզում եմ անդրադառնալ այս երեւույթի պատճառներին ու հետեւանքներին: Հետեւանքն այն է, որ չնայած համաճարակի հետ կապված մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին: Սա չի կարող ենթագիտակցական ազդեցություն չունենալ: Իսկ որն է պատճառը. նախ կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, եւ այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից:
Երկրորդը, ինչու են ավելի քիչ մահացել, որովհետեւ այս տարի կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել բժկական ծառայություններ: Կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ հոսպիտալացվել էին եւ բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից, այլեւ այլ հիվանդություններից»,-ասաց Փաշինյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)