Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Սուտ է, չեմ հավատում իշխանությունների հիմնավորմանը. Արամ Օրբելյանը՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին

 

Տարիքը չպետք է լինի հիմնական քննարկվող հարցը, իհարկե, 25 տարեկանը բավականին երիտասարդ է դատավոր լինելու համար, բայց ավելի կարևոր խնդիր է՝ ինչ ընթացակարգով են նշանակվում, ինչ երաշխիք կա դատական անկախության հետ կապված և վերջիվերջո, որն է փոփոխության պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանն անդրադառնալով դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին:

Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է դատավորների նշանակման տարիք սահմանել 25 տարեկանը:

Արամ Օրբելյանը նշեց, որ եթե խնդիր է և 28 տարեկան բավականաչափ երիտասարդներ չկան դատավոր նշանակելու համար, դա այլ խնդիր է, եթե գտնում են, որ ճիշտը տարիքային սահմանափակում չլինելն է, դա այլ հարց է: «Այն արգումենտը, որ բերված է, թե անկաշկանդության և կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է, որ դատավորները 25 տարեկան լինեն, այդ արգումենտը հիմնավոր չէ: Ուղղակի ես չեմ կարծում՝ երեք տարին այն ժամկետն է, որի շրջանակներում այդ խնդիրը կլուծվի: Բացի այդ ԱԺ-ում թե իշխանության, թե ընդդիմության կողմից զուտ տարիքը հիմնական բանավեճի խնդիր դարձնելը հիմնավոր չէ, քանի դեռ մնացած հարցերը, որոնք ավելի առաջնային են, կարգավորված չեն»,- նշեց նա:

Թե որն է ամենալուրջ խնդիրը՝ Օրբելյանն ասաց, որ ամենալուրջը համապատասխան դատարանի անկախության խնդիրն է: «Մենք այս պահին տեսնում ենք, որ պրակտիկ դաշտում դատավորների անկախության լրջագույն խնդիր կա: Այստեղ երկու մասի պետք է բաժանել խնդիրը. առաջինը՝ ներքին անկախության հարցն է, որ դատավորներն ինքնացենզուրայի չենթարկվեն, մյուսը՝ օրեսնդիրի նաև հանրության կողմից դատավորի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդիրն է: Եթե մենք չունենք գործուն կառուցակարգեր այս պահին, որը կապահովի՝ ամեն մեկը չկարողանա վեր կենա դատավորի մասին ինչ-որ տեղեկատվություն տարածի ու անպատիժ մնա, կառավարությունը չունի բավարար քաղաքական կամք դրանք իրականացնելու, ապա տարիքը ավելացնելու կամ նվազեցնելու հարցը արհեստական օրակարգ է»,- ընդգծեց նա:

Օրբելյանի կարծիքով՝ մինչև իրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթի քննարկումը, պետք է գործող օրենսդրական լուծումները կյանքի կոչվեն, կայնքի կոչվելու ժամանակ հասկանանք ինչ խնդիրներ են առաջ եկել, նոր դրանից հետո խնդիրները կարգավորենք, որովհետև այդ 25 տարեկան դատավորը 3 տարի հետո դառնալու է 28 տարեկան: «Ցանկացած օրենսդրական փոփոխություն ունի մի պարզ տրամաբանություն՝ ինչու ենք այդպես անում, ինչն է պատճառը: Երբ ասում են պատճառն այն է, որ 25 տարեկանում նշանակելով՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում եմ՝ չեմ հավատում, սուտ է: Այդ 25 տարեկան դատավորը երեք տարի հետո լինելու է 28 տարեկան: Եթե մենք ելնենք այդ տրամաբանությունից որ 28-ը կոռումպացված է, 25-ը կոռումպացված չէ, դա նշանակում է, որ բոլոր դատավորները պետք է երեք տարով նշանակվեն: Ակնհայտ է, որ այս հիմնավորմամբ այս փոփոխությունն ընդունելի չէ: Ես չեմ տեսել այլ երկրի որևէ միջազգային համեմատական փորձ, որ տարիքի նվազեցումը բերել է դատարանի նակտմամբ վստահության կամ կոռուպցիոն ընկալման նվազեցման: Երբ փոփոխությունը կատարվում է չհիմնավորված, և այն պատճառաբանությունը, որը բերվում է բավականին կասկածելի է՝ ակնհայտորեն, այդ փոփոխությունները չպետք է կատարվեն»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ գործող օրեսնդրությունն էլ հնարավորություն է տալիս, որ բավականին լուրջ փոփոխություններ արվեն դատական համակրգում. «Իհարկե, դա չի նշանակում, որ օրեսնդրական փոփոխություն պետք չէ, բայց ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը կատարվում է, պետք է ունենա առանձին-առանձին հիմքեր: Պետք է անել հետազոտություն, հասկանալ այդ փոփոխությունները, եթե որևէ այլ տեղ կիրառվել են ինչ ազդեցություն են ունեցել: Այսինքն՝ խնդիրը ոչ ոք չի չափել, դատարանների վստահության մակարդակը և պատճառները նորմալ չի գնահատվել, այսինքն՝ ելնում ենք ինչ-որ անձանց, գուցե հիմնավոր, գուցե անհիմն ենթադրություններից»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչի դեմն են ուզում առնեն: «Սկզբում պնդում է արվում, թե բոլոր դատավորները կոռումպացված են, հետո ասում են՝ 10 տոկոսն է կոռումպացված, ասում են՝ բոլոր դատավորները տգետ են, հետո ասում են՝ մի մասն է տգետ: Պետք է առաջինը հասկանանք, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, եթե հասարակության վստահության խնդիրն է, խնդրեմ, այդ վստահության հարցը մարդկանց փոխելով չի լուծվելու, վստահության խնդիրը լուծելու համար պետք է շատ ինտեսիվ հաղորդակցություն տեղի ունենա: Պետք է մարդկանց ասվի՝ եթե դուք հարկը չեք վճարում, դատավորն ասում է պետք է վճարեք, դա չի նշանակում, որ դատավորը վատն է: Եթե օրենքը վատն է, այդտեղ դատավորը մեղավոր չէ»,- շեշտեց նա:

Փաստաբանի կարծիքով՝ համակարգի լրջագույն խնդիրներից է դատական ծանրաբեռնվածությունը, ինչի արդյուքնում ուղղակիորեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խաթարվում է:

Ինչ վերաբերում է նրան, որ պետք է լուծվի դատական համակարգում կոռուպցիայի հարցը, նա նշեց, որ դատական կոռուպցիայի խնդրի մասին շատ է լսել, բայց ոչ մի հիմնավորում չի տեսել: «Կարևոր է՝ հասկանալ, որ դատարանը կարող է սխալվի և պարտադիր չէ այդ դեպքում դիտարկել կոռուպցիոն կոմպոնենտ, պարտադիր չէ միշտ դիտարկել, որ դատարանը դա անում է ապօրինի գործընթացներով: Բացի այդ, այսօր գործող կարգավորումներով էլ կարող են պայքարել նման դատավորների դեմ: Մենք այսօր իրականում արդարադատության արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր ունենք»,- նկատեց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է դատավորների կախյալ լինելուն՝ նա նշեց. «Կախյալության խնդիրը հետևյալն է՝ եթե մենք դատավորներին շատ ենք փոխում ու բերում ենք դատավորներ, որոնք ունեն քաղաքական որոշակի մտածելակերպ, իրենց պետք էլ չի լինելու ոչ մի բան ասել, իրենք այդ լույսի ներքո դիտարկելու են խնդիրները: Ես չեմ ասում, թե դատարանում խնդիրներ չկան, բայց այդ խնդիրները չեն վերլուծվել և դրա արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք: Ես տեսնում եմ, որ այս փոփոխությունները չեն բերելու կամ ունակ չեն բերելու դատական համակարգում զգալի դրական արդյունքի»:

Նրա կարծիքով՝ պետք է լայն ներառական քննարկման պորցես լիներ, որովհետև այն քննարկումները, ինչ եղել է դատական բարեփոխումների շրջանակներում, շատ դժվար է անվանել բարեփոխումների քննարկումներ: «Երբ մենք մասնակցել ենք դրանց, ինչ-որ խնդիր ենք բարձրացրել, ասել են՝ սա հետո, սա դուք չեք հասկանում և այլն: Այսինքն՝ իրականում ներառական պրոցես, հանրային լուրջ քննարկում չի եղել»,- ասաց նա:

Ոլորտի խնդիրներից նա նշեց այն, որ պետք է կարողանան հայցադիմուներն ուղարկել էլեկտրոնային եղանակով: «Պետք է էլեկտրոնային արդար դատավաարություն լինի, դատալեքսի հնարավորություններն ավելի ընդլայնվեն: Նմանատիպ հարցեր կան, որոնք պետք է շտկվեն, բայց մենք ամեն անգամ գալիս ասում ենք՝ դատավորները լավը չեն: «Այդպես մենք երբեք լավ դատավոր չենք ունենալու այն իմաստով, ինչով որ մենք տեսնում ենք: Մեր դատական համակարգն էականորեն ավելի լավն է, քան մարդկանց զգալի մասը կարծում է: Այս նախագծով չեմ տեսնում խնդիրների լուծումը: Ցանկանում են ինչ-որ ֆունդամենտալ մարմին ստեղծեն. բարեվարքություն քննարկեն: Խնդրեմ՝ դրանք պետք են, քննարկենք մոդելը, բայց միշտ հարց է առաջանալու, եթե դատավորների ստուգող կա, էդ ստուգողներին ո՞վ է ստուգելու, ստուգողների ստուգողներին ո՞վ է ստուգելու: Ու պնդումը, թե ժողովուրդն իրենց վստահել է՝ արգումենտ չէ: Ցանկացած ժողովուրդ ցանկացած իշխանության այդ պահին ինչ-որ չափով վստահում է: Կարևոր է, որ 4-5 տարի հետո հաջորդ իշխանությունը չասի՝ դրանք էն հնի նշանակածներն են, պետք է նորից փոխել»,- շեշտեց փաստաբանը: