Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP Դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. Թրամփ

ԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետՀանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԵրևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթՏեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտԵվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. ՓաշինյանԻնչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԿառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համարԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ինԿասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունըԻրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՄանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից. ՆԳՆSubway միջազգային արագ սննդի ցանց ՀայաստանումՓրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացունԱնհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցությունՍիլիկյան թաղամասի հրդեհը մարվել էՔաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». ՆԳ նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՂրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Մշակույթ

Հին Երևանի «Սուրբ Նիկոլայ» տաճարի կառուցման ու ավերման պատմությունը

Նախորդ դարում մենք մի քանի տասնամյակ շարունակ երազեցինք անկախության մասին, սակայն այն ստանալուց հետո միայն հասկացանք, թե որքան դժվար է պահպանել այն։ Մեր օրերում ոմանք ուրախ են, որ չեն ապրել խորհրդային ժամանակաշրջանում, չեն տեսել աքսորն ու գնդակահարությունները, չեն տեսել սովի ու համաճարակի մատնված Երևանը։ Այդ տարիների մի շարք գաղտնի էջերը կամ բացահայտված են մասամբ, կամ էլ մնում են առեղծված։

Քչերին է հայտնի, որ Օպերայի տարածքում եղել է մատուռ, իսկ Մոսկվա կինոթատրոնի տեղում՝ եկեղեցի։ Այս ամենի մասին լսող մարդկանց մեջ միգուցե լինեն նաև մի շարք խենթեր, ովքեր կուզեին ապրել նախորդ դարում ու տեսնել Երևանի մի շարք ճարտարապետական գոհարներ, որոնցից այժմ մնացել են միայն մի քանի լուսանկարներ ու արխիվային նյութեր։ Նախորդ դարասկզբի Երևան քաղաքի զարդն էր «Սուրբ Նիկոլայ» մայր տաճարը, որ գտնվում էր ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում։

Տաճարի նախագիծը ներկայացվում է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-րդի օրոք՝ 1891 թվականին։ Այդ շրջանում խնդիր է դրվում, որպեսզի Երևանի բերդի տարածքում կառուցվի ռուսական եկեղեցի։ Նախագիծը հաստատվում է, սակայն, Նիկոլայ 2-րդի օրոք՝ 1894 թվականին, և սկսվում են շինարարական աշխատանքները։ Տաճարի շինարարությունը սկսվել է Վ.Միրոևի կողմից, իսկ ավարտվել է Ի.Կիտկինի կողմից: Տաճարում այնուհետև կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվում են, և այն բացվում է 1900 թվականին։

Արխիվները նշում են, որ այս տաճարի ճարտարապետության առանձնահատկությունը ռուսական եկեղեցական ճարտարապետական արվեստի և հայկական եկեղեցաշինության արվեստի ձևերի սինթեզում է: Բացի այդ, շինարարները հաշվի են առել այն փաստը, որ տաճարը կառուցվում է սեյսմակայուն վայրում: Տաճարը կառուցվել է հայկական սև և վարդագույն տուֆով, որն առավել գեղեցիկ տեսք էր տալիս եկեղեցուն։ Եկեղեցին ունեցել է գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթներին դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցին հարուստ է եղել նաև որմնանկարներով, որոնք նկարել են հայ և ռուս նկարիչները։ Հետաքրքրական է, որ այդ շրջանում Երևանում կառուցված և արդեն իսկ գործող եկեղեցիները շատ հարուստ են եղել որմնանկարներով։ Այստեղ պետք է հիշել Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած «Պողոս-Պետրոս» եկեղեցին, որոնց որմնանկարների մասին կան մի շարք հիշատակություններ։ Եկեղեցին նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների համար։

Ռուսական տաճարի տարածքը նույնպես գեղեցիկ է եղել։ Այն ունեցել է ցանկապատ, ինչպես նաև տաճարի շուրջբոլորը ծառեր են եղել, գեղեցիկ այգի ու պարտեզ։ Թերևս, այս ամենի մասին վստահաբար կարող ենք ասել այն սակավ լուսանկարներից, որոնք պահպանվել են։ Լուսանկարներում հստակ երևում է տաճարի շքեղ ճարտարապետությունն ու նրա շրջակա գեղեցկությունը։ Բացի այդ, այն գտնվում էր քաղաքի ամենաակտիվ ու բանուկ հատվածում։ Այն կարծես կապող օղակ լիներ Հին Երևանի բանուկ հատվածների։ Ցավալիորեն պիտի նշենք, որ տաճարի մասին շատ տեղեկություններ չկան պահպանված։ Սակայն բավական է տեսնել հրաշքով պահպանված մի քանի լուսանկարները, ու արդեն իսկ պարզ կդառնա, թե քաղաքն ինչ զարդ կորցրեց։

Սակայն եկեղեցին երկար կյանք չունեցավ, քանի որ բոլշևիկները գիտեին, թե ինչպես կարելի էր քանդել եկեղեցիները։ Լենինն աթեիստներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր, ուստի անհնար էր պատկերացնել, որ Լենինի պետությունը կշրջանցի այդ թեման։ Տրամաբանական էր նաև այն, որ Լենինին հաջորդած կառավարիչները նույնպես հետևելու էին իրենց մեծ հոր գաղափարներին։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նաև քրիստոնյա Հայաստանի վրա։

ԽՍՀՄ-ում սկսեցին գործել աթեիստական խմբակներ, ու կարճ ժամանակ հետո բոլշևիկները քանդեցին եկեղեցիներն ու դրանց տեղում կառուցեցին մշակութային կենտրոններ և այլ շինություններ։ Կարևորն այն էր, որ աթեիստական թերթերում մեծ հպարտությամբ էր գրվում, որ այսինչ վայրում քանդվեց հերթական եկեղեցին։ Կան պահպանված մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչ խանդավառությամբ էին քանդում եկեղեցիները։ 1931 թվականին ոչնչացվեց նաև «Սուրբ Նիկոլայ» տաճարը։ Տաճարի տեղում վեր խոյացավ Ստեփան Շահումյանի արձանը։

Տարիներ առաջ Երևանում կառուցվեց ռուսական ուղղափառ «Սուրբ խաչ» եկեղեցին, որի բացումն ու օծումը տեղի ունեցավ 2017 թվականին։ Պետք է նշել, որ այդ եկեղեցին մասամբ նմանություններ ունի իրենից գրեթե 100 տարի առաջ քանդված «Սուրբ Նիկոլայ» տաճարի հետ։ Եվ սակայն ոչ ոք չգիտի, թե մեզանից տարիներ ու տասնամյակներ անց ի՞նչ կկատարվի աշխարհում, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան տարածաշրջանում ու մեր մայրաքաղաքում։ Միգուցե մեկ դար հետո մեր հաջորդները խոսեն «Սուրբ խաչ» եկեղեցու մասին ու նշեն, որ ժամանակին կար այդպիսի եկեղեցի։ Այս զրույցը միգուցե հիմա միֆ է թվում և ծիծաղելի, սակայն սրանից 30-40 տարի առաջ էլ միֆ ու անիրական էր թվում, որ ինչ-որ մի օր կքանդվի Սովետական Միությունը։ Մարդիկ չէին հավատում։ Մարդիկ անգամ չէին երազում այդ ամենի մասին, քանի որ այն անիրական էր թվում։ Սակայն ժամանակներն ու սլաքները առաջ շարժվեցին և փլուզվեց 20-րդ դարի հավիտենական թվացող կայսրությունը` Սովետական Միությունը։

Զ. ՇՈՒՇԵՑԻ

168.am