Տասնյակ ոստիկաններ ներխուժել են Դոն Պիպոյի առանձնատուն, հարցրել՝ որտե՞ղ է նա (Տեսանյութ)
Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։
Մեր տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանը մեկնել է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։
Այսօր ոստիկանության տասնյակ աշխատակիցներ այցելել են նրա առանձնատուն և ներխուժել ներս: Ոստիկանները հարցրել են թե որտեղ է Արթուր Ասատրայանը, հետո իրենց անսպասելի այցը բացատրել պրոֆիլակտիկ աշխատանքներով ու հեռացել: «Հրապարակի» ձեռքի տակ են հայտնվել դեպքի կադրերը:
Հիշեցնենք, որ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը):


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)