Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՀՆԱ-ի լավն ու վատը

168.am-ը գրում է․ «Տնտեսական տեղեկատվության նկատմամբ հասարակական ուշադրության աճն ինքնին հասկանալի է: Բոլոր ժամանակներում հասարակական-քաղաքական կյանքի կտրուկ փոփոխությունների առաջատար հիմք-պատճառը տնտեսական սպասումներն են: Պարզ հասարակական գիտակցության մեջ ազատության և արդարության սպասումը, ի վերջո, «մարմնավորվում» է՝ որպես տնտեսական սպասում:

Հնարավոր է, որ նման պնդումը հասարակագիտության մեջ գռեհիկ որակվի: Բայց ոչ մի որակում չի փոխի ու, առավել ևս, չի «մաքրագործի» այդ սպասումը: Հետևաբար՝ տնտեսական տեղեկատվությունն այս պարագային, հնարավոր է, որ քրեական քրոնիկոնից ավելի մեծ պահանջարկ-սպառում ունի: Այս փաստի զգացումով են միշտ իշխանությունները հնարավորինս «լուսավոր» (կամ` լավատեսական) տնտեսական տեղեկատվություն հրապարակում: Այդ հնարքն առժամանակ աշխատում է: Աշխատում է բոլոր նոր իշխանությունների օգտին: Սակայն վիճակագրական տեղեկատվությունը, ի վերջո, իր բազմաշերտության շնորհիվ՝ չի կարող անվերջ թաքցնել տնտեսության իրական պատկերը:

Որքան էլ իշխանությունները հեղափոխական բարեփոխում-նվաճումներ թմբկահարեն, ուսումնասիրողը միշտ էլ վիճակագրության համադրմամբ կարող է տեսնել այն, ինչ կատարվում է իրական տնտեսական կյանքում: Օրինակ, կարելի է վերցնել «ՀՆԱ-ի արտադրության» տարբեր տարիների հաշվետվություններն ու դրանք համադրել: Մեր վիճակագրությունը ՀՆԱ-ի հաշվարկ կատարում է՝ համադրել-գումարելով տնտեսության 21 ոլորտ:

Եկեք դիտարկենք, թե համակարգային ինչ փոփոխությունների է ենթարկվել մեր երկրում արտադրվող ՀՆԱ կառուցվածքը 2015-18թթ.: Նախ՝ կարելի է տեսնել, որ ընթացիկ գներով արտահայտված ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալն աճել է: Աճել է ամեն տարի: Բայց մի կողմ թողնելով տարեկան աճի տեմպերի համադրումը՝ առաջարկում եմ համեմատել ՀՆԱ-ի կառուցվածքային ծավալով մեծ (հետևաբար` կարևոր) ոլորտների տեսակարար արժեքի փոփոխությունները տարեկան հաշվետվություններում:

Մեր տնտեսության ամենախոշոր ոլորտը, թերևս, գյուղատնտեսությունն է: Գյուղմթերքների վերամշակումը որոշակի հիմք է մեր արդյունաբերության համակարգի մշակող արդյունաբերության զարգացման համար: Հետևաբար՝ դիտարկենք գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ արտադրության մեջ: 2015թ. այս ոլորտի կշիռը 17.2 տոկոս էր: Հետագա տարիներին այն սահուն նվազում է: 2016-ին կազմել է 16.3 տոկոս, 2017-ին՝ 15, իսկ 2018-ին՝ 13.7 տոկոս: Դատելով այս տարվա վիճակագրական տվյալներից՝ գյուղատնտեսության նվազումը կշարունակվի նաև այս տարի: Հակառակ տենդենց կա մշակող արդյունաբերության ոլորտում. այն դանդաղ աճում է (կամ՝ մեծացնում է մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում): 2015-ի 9.2 տոկոսը հետագա տարիներին արդեն երկնիշ կշիռ ունի. 2016-ին՝ 10.2, 2017-ին՝ 10.6, իսկ 2018-ին՝ 11.3 տոկոս:

Արդյունաբերության ոլորտի մյուս ճյուղը՝ հանքահումքայինը, հակասական տվյալներ է արձանագրել, ինչը կարելի է համարել ոլորտի նկատմամբ հասարակական հակասական վերաբերմումքի հետևանք: Հանքահումքային արդյունաբերությունը 2015-ի ՀՆԱ-ում 2.1 տոկոս էր, 2016-ին աճեց` 2.5, 2017-ին` 3.3, իսկ 2018-ին դարձավ 2.9 տոկոս: Ենթադրվում է, որ այս տարվա ցուցանիշը ևս բարձր կլինի երկու-երեք տարի առաջ գրանցվածից:

ՀՆԱ-ում տարին տարվա վրա նվազում է շինարարության մասնաբաժինը: Սա դրական փաստ չես համարի, բայց արձանագրել պարտավոր ես: 2015-ին 9.4 տոկոսանոց շինարարությունը կամաց-կամաց «զիջում է դիրքերը». 2016-ին՝ 7.8 տոկոս, 2017-ին՝ 7.7, 2018-ին՝ 6.6: Այս փաստն էլ հեղափոխական չես համարի: Նույնիսկ կրճատումն արդարացնելու գնով:

Մեր տնտեսության ամենակայուն ոլորտի տիտղոսին կարող է հավակնել մեծածախ ու մանրածախ առևտուրը: Այն նույնիսկ անբարենպաստ 2016-ին լուրջ փոփոխություններ չի ունեցել: Առևտրի մասնաբաժինը «չոր» թվերով սա է. 2015` 10.9 տոկոս, 2016` 9.8, 2017`11.1, և 2018` 11.3 տոկոս: Ասեք, որ գրանիտի պես կարծր ու անհողդողդ ոլորտ է:

Հիմա հարկ է անդրադառնալ ՀՆԱ ամենառոմանտիկ անունն ունեցող մասնաբաժնին` «մշակույթ, զվարճություններ, հանգիստ»: Լայն հասարակությունը 2018-ի ամռանն իմացավ, որ այս նրբագեղ անվան տակ իրականում խաղադրույքներ ոլորտն է պատսպարված: Ինչպես նաև իմացավ, որ այդ ոլորտի մասնաբաժինն ավելանում է: 2018-ին իշխանություններն աճի «մեղքը» գցեցին Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վրա:

Մինչդեռ հասարակական ցնցումներ ապրող բոլոր հասարակություններում խաղադրույք-վիճակախաղ ոլորտը ծաղկում է: 2015-ին այն ապահովել էր ՀՆԱ-ի 3.2 տոկոսը, 2016-ին՝ 4.5, 2017-ին` 4.6, իսկ 2018-ին՝ 5.7 տոկոսը: Այս ոլորտը թողնենք խաղերի նկատմամբ թուլություն ունեցողների վերլուծությանը: Թողնենք ու անդրադառնանք ամենաժամանակակից ոլորտին, որ համադրվում ու հաշվառվում է «տեղեկատվություն և կապ» անվան տակ: Անդրադառնանք ու ասենք, որ այն ամենևին էլ զարգացման տենդենց չի արձանագրում: Որովհետև 2015-ին կազմում էր ՀՆԱ կառուցվածքի 3.4 տոկոսը, 2016-ին՝ 3.5: Հետո սկսեց կրճատվել` 2017-ին դառնալով՝ 3.3, իսկ անցած տարի՝ 3.2 տոկոսը:

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ մեր երկրում արտադրվող ՀՆԱ-ի կառուցվածքում հեղափոխական փոփոխություններ չեն արձանագրվում: Իսկ դա լավ չէ»։