Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Ռուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրել Իրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ) Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետ Հայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ Հարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղել Արմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքը Օգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրել

Մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Կարծիք

Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ` հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով

Այլևս ըստ էության` հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից, Facebook-յան իր էջում գրել է քաղաքահետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ` հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով:

Շնորհիվ փաշինյանապաշտների ֆանատիզմի և նրանց կռապաշտական փառաբանումների` իրականությունից անչափ կտրված այս մարդը այլևս անցնում է Ռուբիկոնը Ամուլսարի և ժողովրդական վստահության հարցում:

Այսօրվա նրա ուղերձն Ամուլսարի հարցով` վիրավորանք է ոչ միայն ժողովրդին` այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին:

Դա նաև վիրավորանք է մեր բոլորի ինտելեկտին, որը հասցնելիս շաղ է տրվում ոչինչ չնշանակող, բայց գեղեցիկ բառերից բաղկացած մի անիմաստ բառակույտ, որի իսկական իմաստը միայն ու միայն իրական իրավիճակը շղարշելն է:


Անթույլատրելի է նաև հանքի բացումը ինչ-որ միֆական, միստիկական անվտանգային հարցերի հետ կապելը, որ նման է սեփական երկիրը շանտաժի ենթարկելուն և անչափ նման է արտաքին սպառնալիքներով սեփական ժողովրդին վախեցնելուն:

Սուտն ու կեղծիքը պետք է չհանդուրժվեն այլևս Հայաստանում: Անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա: Երկրակործան այս ծրագիրը վիրավորական ստերով այս ժողովուրդը չի հանդուրժելու: Ամուլսարի վրա շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակին հատուկ ստերիլությամբ և անվնասությամբ բաց մետաղական հանքը բնորոշող վարչապետը պետք է հստակ ուղերձ ստանա ժողովրդից, որ ժողովուրդն անուղեղ չէ, հիմար չէ, անինքնասեր չէ և իր կամքը իրեն անարգող կառավարչին պարտադրելու իրավունք ունի:

Ամուլսարը սար է մնալու», - գրել է Մարտիրոսյանը։