Մենք չունենք իրավունք և ո′չ մի քայլով հետ նահանջելու․ Սեյրան Օհանյան
Ազգային տոնացույցում երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար․ մայիսը, երբ մենք հպարտ ցնծությամբ նշում ենք փառահեղ հաղթանակների Եռատոնը, և սեպտեմբերը, երբ ազգովին Հայաստանի և Արցախի անկախությունը հռչակեցինք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա, մասնվորապես, նշել է.
«Այսօր Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է։
Եվ այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ես առաջնահերթորեն շնորհավորում եմ արցախահայությանը, ողջ հայ ժողովրդին, որը, ցեղասպանություն ապրելով և, սակայն, վերածնվելով փյունիկի նման, 20-րդ դարավերջին վերակերտել է իր պետությունը, ծանրագույն մարտերում հաղթանակ կռել և այսօր էլ, անառիկ պահելով երկրի սահմանները, ներկայանում է աշխարհին իր խաղաղասեր, հպարտ, արարող, զորեղ տեսակով։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող իմ սիրելի մարտական ընկերներին, այն գեներալներին, կադրային սպաներին, որոնք, կրթություն ստանալով խորհրդային միության ռազմական բուհերում, մեծ դերակատարում են ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում և ընդգրկվելով հայկական բանակում՝ իրենց գիտելիքները ծառայեցրել հայկական զինված ուժերը զարգացնելու, հզորացնելու, հայոց պետականությունը կերտելու և պաշտպանելու, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործին։
Որպես ավագ, զինակից ընկեր, որպես հրամանատար՝ ողջունում եւ շնորհավորում եմ հայկական բանակի բոլոր զինվորներին, սպաներին․ ես այսօր էլ ձեզ հետ եմ և զենքը ձեռքիս, եթե հարկ լինի, կկանգնեմ ձեր կողքին։
Մենք չունենք իրավունք և ո′չ մի քայլով հետ նահանջելու։
Արցախի անկախությունը մեր հպարտությունն է։
․․․Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշել Արցախի բնակավայրերից մեկում Ռայա մայրիկի խոսքերը, որ նա ասաց իր երկրորդ որդու հուղարկավորության ժամանակ․ «Ժողովո′ւրդ, ահա և ես իմ երկրորդ զավակին մատաղ արեցի մեր Հայրենիքը փրկելու համար․․․ Վա′յ ձեզ, եթե դուք թողնեք, որ թշնամիները գան ու պղծեն մեր որդիների շիրիմները»։
․․․Մեր հողը ներկվել, օծվել, սրբացել է նրանց արյունով։
Եվ մենք, հավերժ խոնարհվելով Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր մեր հաղթանակի և խաղաղության համար իրենց կյանքը զոհած քաջ հայորդիների անվան, սխրանքի ու փառքի առջև, պետք է վառ պահենք նրանց հիշատակը։
Մեր նպատակը միասնական մեկ Հայրենիքն է։
Լինե′նք համախմբված և անցյալի հաղթանակները հարգելով՝ շարունակե′նք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան՝ ապահովելով մեր պետության անվտանգությունը, խաղաղությունը և արժանապատիվ ներկայությունը հզորների կողքին»:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ