ՀԿ-ները դիտորդական առաքելություն են անելու ոչ թե հանուն Արցախի, այլ հանուն անձամբ Նիկոլի․ Արգիշտի Կիվիրյան
Արցախ գործուղվող ՀԿ-ները դիտորդական առաքելություն են անելու ոչ թե հանուն Արցախի, Հայաստանի կամ ճշմարտության, այլ հանուն անձամբ Նիկոլի ու այն կազմակերպությունների, որոնք իրենց նախկինում ֆինանսավորել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ որպես ելք նշելով այդ դիրտորդական առաքելության բոյկոտը Արցախյան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի կողմից։
Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Հասարակության լայն շերտերին, ինչպես նաև ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն կազմակերպությունները ու անձիք (Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը), ում Հայաստանի Հանրապետությունը իր բյուջեից պետք է տրամադրի շատ պատկառելի գումար (մոտ 33 միլիոն դրամ), որպեսզի իրենք Արցախի ընտրություններում դիտորդություն իրականացնեն։
Օրինակ ինչու են ընտրվել X կազմակերպությունները, այլ ոչ թե օրինակ Z կազմակերպությունները։ Այս պահի դրությամբ ընտրության միակ տեսանելի չափանիշը այն է, որ այդ կազմակերպությունները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած, նրա համար կադրային ռեզերվ հանդիսացող և ներկայումս էլ նրան քաղաքական հենարան ծառայող անձիք և կառույցներ ու ըստ դրա իրենք դիտորդական առաքելություն են անելու ոչ թե հանուն Արցախի, Հայաստանի կամ ճշմարտության, այլ հանուն անձամբ Նիկոլի ու այն կազմակերպությունների, որոնք իրենց նախկինում ֆինանսավորել են։
Քանի որ հանրահայտ փաստ է, որ երբ ինչ-որ պետություն կամ կառույց ինչ-որ անձի կամ կազմակերպության երկարատև ֆինանսավորում է, ապա դրանց իրենց կամքից անկախ վերածվում են առնվազն "ազդեցության գործակալների"։ Իսկ Նիկոլի կողմից ընտրված կազմակերպությունները հենց հայտնի են նրանով, որ երկար տարիներ ու մինչ օրս սնվում են օտարերկրյա կառույցներից, ինչը առաջացնում է տրամաբանական հարցադրումներ Հայաստանի և Արցախի հասարակության առողջ շերտերի շրջանում։
Չեմ կարծում, թե Նիկոլը ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում այդպես էլ չգտավ չեզոք անձանց կամ կազմակերպությունների, որպեսզի նրանց ֆինանսավորեր ու ուղարկեր Արցախ չեզոք դիտորդական առաքելությամբ։ Ընդ որում կա մի շատ կարևոր ասպեկտ էլ՝ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլի անձնական փողի շտեմարանը չի, որի հաշվին ինքը փորձում է սնել իրեն նեցուկ կանգնած ՀԿ-ներին, կա պետություն, և դիտորդական առաքելություն այլ պետության տարածքում պետք է իրականացնեն Հայաստանի պետական կառույցները, ինչի պարագայում ոչ բյուջեյից գումար կմսխվեր, ոչ էլ նման կասկածներ կառաջանային․․․
P.s Մնում է, որ Արցախյան ընտրություններին մասնակող բոլոր կողմերը այս խնդրում լինեն միակարծիք, այս հարցում գան կոնսենսուսի և ուղակիորեն բոյկոտեն այս ՀԿ-ների ու իրեն ներկայացուցիչների գաստրոլները Արցախում»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ