Ժողովորդ ջան, պողոսներ, էլ չփակեք փողոցներ. Աշոտյանը ոտանավոր է գրել Փաշինյանի մասին
Ինձ մոտ է հայտնվել ժողովրդավարության բաստիոնի կոմենդանտի գաղտնի ելույթի տեքստը։ Բոլոր զուգադիպությունները՝ պատմության հեգնանք են։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ հրապարակել հետեւյալ ոտանավորը։
«Ժողովորդ ջան, պողոսներ,
Էլ չփակեք փողոցներ։
Ինձնից գործ չպահանջեք,
Խոստումներս մոռացեք։
Սրանից էլ լավ պաշտոն,
Ամեն օրը խինդ ու տոն։
Ձեզ համար պրոսպեկտ փակեմ,
Խորովածն անձամբ անեմ,
Սառը թան, որ դնջանաք,
Ձեր դարդերը մոռանաք։
Չէ, մենք լավ ենք աշխատում,
Պարգեւավճար ստանում։
Ձեզ համար հիշե’ք մի ճիշտ.
Սերժի մատը խառն է միշտ։
Ինձ թողել են ավտոներ,
Վերտոլյոտ ու դաչաներ,
Որ ստիպված եմ օգտվում,
Թե մնում են՝ ժանգոտում։
Թրամփը մերժե՞ց Նիկոլին՝
Սերժի նավսն է տակավին։
Ռուսը գազը թանկացրե՞ց,
Միհրանին չարտահանձնե՞ց,
Վերին Լարսում պրոբլեմնե՞ր,
ՀԱՊԿ-ում՝ կորած պաշտոննե՞ր,
Գազի գի՞նն է թանկանում
Սաղ սեւերն են էդ անում։
Նրանք չար են ու նախանձ,
Որ դուք ունեք իմ պես գանձ։
Դանիե՞լն է բեղավոր,
Նորից Սերժն է մեղավոր։
Քաղաքում չկա վիճա՞կ,
Կեղտ ու բու՞յր է խայտառակ։
Գարշահո՞տ ու աղբակու՞յտ՝
ՀՀԿ-ն գիշերը մութ,
Դեմք ընդունելով անմեղ՝
Աղբ է թափում ամեն տեղ։
Հրդեհներ են բռնկվու՞մ՝
Սերժի աչքից են կպնում։
Վերելա՞կ կրկին ընկավ,
Սերժի աչք նորից կպավ։
Մի խոսքով, բա չիմացա՞ք՝
Փոփոխված իրավիճակ»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ