Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։
Բնական է, որ քաղաքական ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին: Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության համատեքստում:
Ակնհայտ է, որ հանրաքվեի գաղափարի իրագործումը գործող «սուպերլեգիտիմ», 70 տոկոսանոց, «ալամաշխարհի» աջակցություն ունեցող իշխանությունների համար կնշանակի Փաշինյանի իշխանության դասական դելեգիտիմիզացիայի գործընթացի մեկնարկը։ Ընդամենը 9 ամիս առաջ համապետական ընտրություններին ժողովրդական աջակցության բացարձակ քվե ստացած քաղաքական ուժը այլևս իրակավունք չի ուեննա ժողովուրդ ներկայացնել:
Եթե այսպիսի կարևոր ու կենսական հարցերի դեպքում իշխանությունները քաղաքական խիզախություն չեն ունենալու վճռական և վերջնական որոշում կայացնելու, նշանակում է, որ նման հնարավոր հանրաքվեին սահմանադրական ժամկետներում պետք է հետևեն արտահաերթ խորհրդարանական ընտրություններ:
Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը և հետագայում ամեն ինչի համար պատասխանատվությունը կդնեն ժողովրդի վրա:
Հանրաքվեն Նիկոլի համար կլինի իր քաղաքական ապիկարության վերջնական ախտորոշումը։ Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ։
Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե իրոք նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։
Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ