Ինչու ես դադարել հիանալ քո վարչապետով
«Ինչո՞ւ ես լռում, ընկեր»,
«Ինչու ես դադարել հիանալ քո վարչապետով»,
«Ինչու ես դադարել քննադատել Փաշինյանի թիմին»,
«Ի՞նչ է, նոր իշխանությունում քեզ համար տեղ չգտնվե՞ց»
...
Բազմաթիվ այսպիսի հարցեր՝ երբեմն չարախնդությամբ, երբեմն ագրեսիվ, երբեմն կարեկցանքով տալիս են ծանոթներս, ընկերներս, բարեկամներս:
Պատասխանը պարզ է՝ հետադարձ կապի լիակատար բացակայությունն արեց իր սեւ գործը: Քո մտքերը, հույզերը, խորհուրդները, քննադատությունները, գիտելիքները, փորձը որեւէ մեկին պետք չեն:
Այո, եղավ այն, ինչը թվում էր գրեթե անհնար:
Այո, օրինակ, խորհրդարանում այլեւս չես տեսնում նախկին նողկանք առաջացնող կերպարները: Այո, հասկանում ես, որ տեղի են ունենում փոփոխություններ, եւ ժամանակ է պետք դրանք ամրապնդելու եւ զարգացնելու համար:
Բայց չի հեռանում, ընդհակառակը, ամրապնդվում է զգացողությունը, որ քեզ, ինչպես նաեւ շատ այլ մարդկանց, որոնք տեղի ունեցածը համարեցին ԻՐԵՆՑ հեղափոխությունը, նոր իշխանությունը վճռականորեն հետ է մղում եւ անում է ամենը, որ նրանց սրտերում մարի հիացմունքի եւ կատարվածին մասնակցության կրակը:
Սա, հնարավոր է եւ բնական է եւ տրամ,աբանական՝ այդպես էլ պետք է լիներ:
Բայց ես, ինչպես եւ բազմաթիվ ուրիշներ դադարել են արձագանքել տեղի ունեցողին:
Այժմ չկա ոչ ցանկություն, ոչ էլ ուժ քննադատելու, սեր խոստովանելու կամ այլ հույզեր արտահայտելու համար:
Մտովի ողջունելով դրական փոփոխությունները, աղոթելով երկրի ավելի լավ ապագայի համար, այսուհանդերձ նախընտրում եմ լռել: Լռությունը, այնուամենայնիվ՝ ոսկի է:
Չեմ բացառում, որ կգա ժամանակ, որ ստիպված կլինեմ ընդհատել լռությունը եւ նորից հրապարակավ արտահայտվելու ցանկություն կառաջանա:
Կապրենք, կտեսնենք ...
Նիկա Բաբայանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ