Փաշինյանը Սանասարյան Դավթին «մեկուսարանի ուղեգիր» է տալիս, բայց Դավիթը շարունակում է «նախկիններ ու Սերժ» հայհոյել
Շատերին կարող է խիստ տարօրինակ թվալ, թե այդ ոնց է լինում, որ Նիկոլ Փաշինյանն է ՊՎԾ-ի նախկին պետ Սանասարյան Դավթին փաստացի «մեկուսարանի ուղեգիր» տալիս, բայց այդ նույն պարագայում Դավիթը փոխանակ մի բառ ասի Նիկոլի հասցեին, ողջ օրը շարունակում է «նախկիններ ու Սերժ» հայհոյել։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ներկայումս Հայաստանում ամենաանվտանգը Սերժին եւ նախկիններին ամեն առիթով հայհոյելն է. դրա համար դեռ կարելի է անգամ բազմաթիվ պարապ մնացած ֆեյսբուքահայության լայքերը հավաքել ու շարունակել մնալ հեղափոխության երազանքների հերոսը, իսկ եթե Դավիթը հանդգնի գեթ մի թթու խոսք ասել Նիկոլի հասցեին, տեղում հայ հասարակությունը վերջապես բոլոր մանրամասներով կտեղեկանա, թե իր պաշտոնում այդ ինչեր է արել Դավիթ Սանասարյանը, որ անգամ սեփական թիմակիցները անկարող եղան դրա վրա աչք փակել։ Այնպես որ, Դավթի մոտ հաստատապես ստոկհոլմյան սինդրոմ չի, այլ շատ խորքային հաշվարկ ու հայ հասարակությանը մոլորեցնել շարունակելու ցինիկ փորձեր, առավել եւս, որ այս ազգի մեջ էմոցիոնալ մանկամիտների պակաս երբեք չի եղել. պատրաստ են ծափահարել ամեն տեսակի շառլատաններին...
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ