Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր. Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է

Հայաստանում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է: Գործընթացի մանրամասները «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:


-Տիկին Արզումանյան, բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման ծրագիրն ի՞նչ նպատակ ունի և գործընթացն իրականացնելուց հետո մենք ի՞նչ ինֆորմացիայի ենք տիրապետելու:

-Նախ ասեմ, թե ինչու է այս գործընթացը պետք: Շենքերի անձնագրավորումը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է: Այսօր հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Ի՞նչ վիճակում են դրանք, ի՞նչ մաշվածության են, ինչպիսի՞ ընթացիկ նորոգումներ են կատարվել, կյանքի տևողության ի՞նչ փուլում են գտնվում և այլն: Նման հարցերի պատասխան չունենք: Այսինքն՝ շենքերի վերաբերյալ ընդհանուր, համալիր մեկ պատկեր չունենք: Փոխարենն ունենք ահազանգեր, որ այս կամ այն շենքը քանդման եզրին է, սողանքային իրավիճակ է, հարակից շենքերը վնասվել են և այլն: Սարի թաղի տների օրինակը: Բնակիչներն ահազանգեցին, ու պարզվեց, որ այդ տեղանքի համար մենք ամբողջական պատկեր չունենք: Չգիտենք, թե ընդհանուր այդ թաղամասում ինչ վիճակ է: Եթե չկա ընդհանուր պատկեր, հետևաբար բարդանում են նաև հասցեական լուծումները: Այսինքն՝ այսօր կարող ենք ասել, որ խնդիրներին իրավիճակային լուծում է տրվում, այնինչ՝ պետական քաղաքականությունն ահազանգային չպետք է լինի: Պետք է ունենանք շենքերի վիճակի համալիր պատկեր, որ, ըստ անվտանգության առաջնահերթությունների, ծրագրեր մշակվեն:

-Ասացիք, որ շենքերի վիճակի վերաբերյալ չունենք ընդհանուր պատկեր: Իսկ ինչո՞ւ չունենք: Արդյո՞ք այս ընթացքում որևէ աշխատանք չի տարվել:

-Իհարկե, աշխատանքներ տարվել են: Անձնագրավորման մեթոդական ցուցումները դեռ տարիներ առաջ եղել են, իրավական որոշ կարգավորումներ կան: Ինչո՞ւ գործընթացն առաջ չի գնացել: Անձնագրավորման հիմնական բաղադրիչը, որից բխում են մնացածները, շենքի տեխնիկական վիճակն է: Շենքի տեխնիկական զննությունը լիցենզավորված գործունեություն է, և իրականացնում է լիցենզավորված կազմակերպության կողմից, պայմանագրային հիմունքներով, այսինքն ՝ վճարովի: Այդ աշխատանքները պետք է անեն շենքերի սեփականատերերը, առնվազն տասը տարին մեկ անգամ, որպեսզի արձանագրվի շենքի դինամիկան: Քանի որ դա վճարովի է, իսկ շենքերի սեփականատերերը՝ բնակիչները, իրենց իրավունքների ու պարտականությունների իրացման առումով բավական պասիվ են, հետևաբար գործն առաջ չի գնացել: Ի դեպ, ասեմ, որ շենքի տեխնիկական զննությունը մեծ ծախս չէ, եթե բաժանում ես շենքի բնակիչների միջև, ու դա արվում է 10 տարին մեկ, ապա կարող ենք տեսնել խոսքը մեծ գումարի մասին չէ:

-Փաստորեն շենքերի անձնագրավորման գործընթացին նոր շունչ է հաղորդվում: Ներկայում ի՞նչ է արվում և արդյոք իրավակարգավորման գործընթացում նոր բաղադրիչներ են ավելացել:


-Մենք գիտենք, որ մեր շենքերը հին են, մեծ մասը մինչև Սպիտակի երկրաշարժն է կառուցվել, իսկ չունենք համալիր ինֆորմացիա, թե որտեղ կան հրատապ լուծումներ պահանջող շենքեր: Իհարկե, որոշակի ունենք, բայց հստակ, համապարփակ, համալիր տեղեկություն չունենք: Հիմա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակվել են բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրերի օրինակելի ձեւերի նախագծեր: Դրանք ներկայացրել ենք շահագրգիռ կողմերի քննարկմանը: Ասեմ, որ ուսումնասիրել ենք աշխարհի փորձը, և մենք շենքերի անձնագրավորումը պատկերացնում ենք հետևյալ կերպ. շենքի անձնագիրը չի ունենալու տեղեկություն միայն տեխնիկական վիճակի մասին, շենքն ունենալու է անձնագիր իր ներդիրներով՝ սեյսմիկ հարցեր, էներգետիկ ցուցանիշներ, տեխնիկական հարցեր, սանիտարական վիճակ, վերելակների հետ կապված տվյալներ: Այդ ամենը պետք է հավաքագրվի տեխնիկական բազայում, որը կլինի էլեկտրոնային, և պարբերաբար թարմացնելու հնարավորություն կունենա: Եթե առաջին օղակում ինֆորմացիան մուտքագրվի, ապա ավտոմատ կերպով մյուս բոլոր օղակների համար այն տեսանելի կլինի: Ի՞նչ կտա անձնագրավորումը: Այն մեզ կտա համալիր պատկեր ունենալ հանրապետության շենքերի մասին: Դա էլ իր հերթին հնարավորություն կտա պետական միջոցները ծախսել արդյունավետ, հասցեական՝ թիրախները ճիշտ ընտրելով:

-Նախագծերի հավանության արժանանալուց հետո ի՞նչ գործընթաց է սպասվում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

-Նախ ասեմ, որ նախագծերը դեռ կխմբագրվեն, տարբեր շահագրգիռ կողմերից հետաքրքիր առաջարկություններ ենք ստացել: Վերջնական տեսքի բերելուց հետո մենք այն արդեն պաշտոնապես կշրջանառենք: Դրա հիման վրա հետագայում կմշակվի անձնագրավորման կարգը: Ի դեպ, ուզում եմ նշել, որ շենքերի վերաբերյալ ստացված տվյալները միայն քաղաքաշինական խնդիրներ չեն լուծելու: Օրինակ, ես տուն եմ ցանկանում գնել, կարող եմ ծանոթանալ շենքի անձնագրին, առկա վիճակին, էներգախնայողության հարցերին և այլն:

-Այսինքն՝ շենքերի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրած էլեկտրոնային բազան հասանելի կլինի նաև քաղաքացիների համար:

-Մասնակի այո: Քանի որ անվտանգության խնդիր կա, հասկանալի պատճառներով տվյալներն ամբողջությամբ բաց չեն դրվի:

-Փաստորեն ծրագիրն իրավակարգավորման առումով արդեն սկսված է, իսկ անձնագրավորման գործնական փուլը ե՞րբ կլինի, և ինչպե՞ս է այն արվելու:

-Շենքերի անձնագրավորման գործողությունը համատարած չի կարող սկսվել: Կարծում ենք կներդրվի փուլային տարբերակով: Սկզբում նորակառույցների դեպքում կլինի պարտադիր, և տվյալները կմուտքագրվեն բազա: Մնացածի դեպքում փուլային կլինի: Անձնագրավորման գործընթացը պատվիրողը, կազմակերպողը պետք է լինի շենքի կառավարման մարմինը:

-Շենքերի կառավարման մարմինները հիմնականում համատիրություններն են: Որքանո՞վ են այս մարմինները պատրաստ նման գործընթացի:

-Անձնագրավորման աշխատանքները կազմակերպելու համար մենք ունենք կառավարման մարմինների ունակությունների զգալի բաց, եթե չասեմ, բացակայություն: Այսօր ունենք օրինակելի համատիրություններ, բայց ունենք դրա հակառակը: Այնպես որ կարող է լինել դեպք, երբ կառավարման մարմինն ի վիճակի չլինի կազմակերպել անձնագրավորման գործընթացը: Ստացվում է՝ շենքի մասին տվյալներ ստանալը դեռ քիչ է: Պետք է ունենանք պատշաճ կառավարման մարմիններ, որ այդ տվյալները ճիշտ օգտագործեն: Այսօր մենք պատվիրել ենք շենքերի պահպանման կանոնների մշակում, որպեսզի պարզ լինի, թե որն է համարվում շենքի պատշաճ վիճակ: Պետք է իրականացվի նաև շենքի կառավարիչների վերապատրաստման գործընթաց: Վերապատրաստելու ենք համատիրությունների անձնակազմին, նոր գիտելիքներ ենք հաղորդելու, որ կարողանան ճիշտ կառավարել, ինֆորմացիային ճիշտ տիրապետել: Այն մարդկանց աշխատանքի որակը պետք է բարձրացնել, ովքեր շենքերի կառավարման գործընթացում են:

-Շենքերի անձնագրավորման գործընթացի ֆինանսավորումն ինչպե՞ս է կատարվելու: Միայն սեփականատերե՞րն են անելու:

-Ոչ, միայն շենքերի սեփականատերերը չեն կարող կրող դա անել կամ գոնե պատրաստ չեն լինի: Անպայման այստեղ խնդիր կառաջանա պետական միջամտության, կամ այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կլինի: Եթե թողնենք միայն բնակիչների վրա, ապա գործընթացը առաջ չի գնա: Ֆինանսականը հենց այն պատճառներից է, որ գնում ենք գործընթացի փուլ առ փուլ իրականացմանը: