«Եվրո՛պա, խնդրում եմ, ուշքի՛ եկ». Սորոսը ԵՄ-ի համար ԽՍՀՄ-ի ճակատագիրն է կանխատեսել
Հրեական ծագմամբ հունգարա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող Ջորջ Սորոսը Եվրամիության համար ԽՍՀՄ-ի ճակատագիրն է կանխատեսել: «Եվրո՛պա, խնդրում եմ, ուշքի՛ եկ» վերնագրով նրա հոդվածը հրապարակվել է Project Syndicate հարթակում:
Միլիարդատիրոջ խոսքով՝ Եվրամիության ղեկավարներն ու քաղաքացիները չեն հասկանում, որ հեղափոխական պահ է եկել, և եթե Եվրամիության բնակիչներն ուշքի չգան, այն կփլուզվի, ինչպես Խորհրդային Միությունը՝ 1991թ.-ին:
Հոդվածի հեղինակը գրում է, որ Եվրոպայի մի շարք երկրներում այնպիսի կուսակցություններն են ժողովրդականություն ձեռք բերում, որոնք չեն ցանկանում պահպանել դաշինքի միասնականությունը:
«Նրանք չեն ցանկանում պահպանել այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը, նրանք ցանկանում են դրանք արմատապես տարբեր արժեքներով փոխարինել»,- նշել է Սորոսը:
Ֆինանսիստի համոզմամբ՝ միությունը հնարավոր կլինի պահպանել, եթե մայիսին կայանալիք ընտրություններին առանձին կուսակցություններ Եվրամիության շահերը սեփական շահերից վեր դասեն:
Սոորսը նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ներկայիս իշխանությունները փլուզման եզրին գտնվող Խորհրդային Միության պոլիտբյուրոն են հիշեցնում. դրանք շարունակում են այնպիսի հրամաններ տալ, ասես դեռևս արդիական լինեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ