Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ, ինչպես գրում է ria.ru-ն՝ այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները:
Երևանյան ժամանակով ժամը 10.45-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 16 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում 6 չվերթ հետաձգվել է, 17-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 13 չվերթ:
«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգված ու չեղարկված չվերթների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է Մոսկվայի բնակիչներին քամու և մերկասառույցի մասին:

















































