Գրիգորի Գրիգորյան.Առողջապահական համակարգին պետք են սրտացավ մենեջերներ
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հիմնական քննարկումը ծավալվեց առողջապահական համակարգի օպտիմալ կազմակերպման շուրջ:
Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Առողջապահական ոլորտը մեզանում բավականին զգայուն է. հակասական է բժշկի և բժշկության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Պետք է վեր հանել Հայաստանի առողջապահության ոլորտում գերակա ճյուղերը ու ջերմոցային պայմաններ ապահովել դրանց կայացման համար: Սա մեծածավալ աշխատանք է, որը մեկ կամ մի քանի անհատի ուժերից վեր է: Ես տևական ժամանակ առաջարկում եմ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել առողջապահության կազմակերպմանը: Դրա համար նախ պետք է ձևավորել ոլորտի աշխատանքները կազմակերպող մենեջերի ինստիտուտ, որը կկարողանա կառավարման ճիշտ և օպտիմալ քաղաքականություն վարել: Լավ բժիշկների պակաս մենք իսկապես չունենք, բայց լավ բժիշկը դեռ չի ենթադրում լավ կազմակերպիչ և պետք էլ չէ: Բժիշկը պետք է զբաղվի միմիայն իր գործով` զուգահեռ զարգացնելով և կատարելագործելով մասնագիտական հմտությունները: Այլապես, լավ բժիշկը հաճախ ստիպված է լինում զբաղվել վատ կառավարմամբ, որից, բնականաբար, տուժում է նրա աշխատանքի որակն ու արդյունքը»:
Գրիգորյանը նկատեց նաև, որ բժշկությունը շատ սպեցիֆիկ ոլորտ է, որը կազմակերպելու համար քիչ է միայն տեսականորեն գրագետ ու բանիմաց մենեջերներ պատրաստելը: «Մենք գործ ունենք մարդու կյանքի և առողջության հետ, ուստի մենեջերը պետք է քաջ գիտակցի սա և սրտացավ վերաբերմունք ցուցաբերի ինչպես ոլորտն առողջացնելուն միտված խնդիրներին, այնպես էլ մարդուն և նրա առողջացմանը», - ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ