Հռոմի պապ. Հոգևորականները միանձնուհիներին պահել են որպես սեքս-ստրկուհիներ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու միանձնուհիները սեռական բռնության են ենթարկվել հոգևորականների կողմից: Պապի խոսքով՝ մինչ օրս էլ կա այդ խնդիրը:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հայտնի է դեպք, երբ հոգևորականները, ըստ էության, միանձնուհիներին պահել են սեռական ստրկության մեջ:
Պոնտիֆիկոսը պատմել է, որ Պապական գահին իրեն նախորդած Բենեդիկտոս XVI-ը ստիպված է եղել լուծարել կույսերի մի միաբանություն՝ հենց այն պատճառով, որ միանձնուհիներն այնտեղ պարբերաբար ենթարկվել են սեռական բռնության:
Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը եկեղեցու առաջին պաշտոնական խոստովանությունն է հոգևորականների կողմից միանձնուհիների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ: Պոնտիֆիկոսի խոսքով՝ եկեղեցին փորձում է գտնել այդ խնդրի լուծումը, սակայն բռնության դեպքերը կրկնվում են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ