Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովին ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներում Ալեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ) Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով ՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվություն Ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն
Գիտություն

Կրթության խնդիրները պետք է համակարգային ձևով լուծվեն, ոչ թե վերածվեն շոուի. Սերոբ Խաչատրյան

Նոր իշխանությունը դպրոցներից «կտրում է» կուսակցությունների ոտքը, վերացնում է կոռուպցիան, բայց համակարգային ի՞նչ փոփոխություններ է իրականացրել կամ պատրաստվում իրականացնել, ի՞նչ առաջնահերթություններ պետք է ունենար, առնվազն ի՞նչ արած լիներ այս ընթացքում: Այս մասին NEWS.am-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Ինչի՞ց պետք է սկսեր նոր իշխանությունը կրթական ոլորտի բարեփոխումները:


Մեր պետությունը անընդհատ գտնվել է կրթական բարեփոխումների գործընթացում: Բայց դրանք եղել են ոչ արդյունավետ, կեսից թողվել ինքնահոսի: Մեր կրթական համակարգը նման է փազլի. կան առանձին դետալները, բայց չկա ընդհանուր պատկերը: Դրա համար էլ բոլորը դժգոհ են: Որովհետև բարեփոխումները իրականացվում են առանց լուրջ նախապատրաստության: Եթե հարցնենք ուսուցիչներին, դասախոսներին Բոլոնիայի գործընթացի մասին, կտեսնենք, որ մեծ մասը դեմ է: Ինչու՞, որովհետև նրանք չեն դարձել այս բարեփոխումների կրողը, ու եթե նրանք այդ բարեփոխման կրողը չեն, շարժիչ ուժը չեն, առաջընթաց չի լինի: Նախարարությունը չի կարող վերահսկել, թե ինչ են անում հենց հիմա 37 000 ուսուցիչ դասարաններում կամ 15 000 դասախոս լսարաններում:

Իսկ նախարարի անակնկալ այցերը դպրոցներ կարո՞ղ ենք համարվել համակարգի վերահսկման մեխանիզմ: Եվ արդյունավե՞տ է դա արդյոք:

Դա որոշակի խնդիրներ հայտնաբերելու պրակտիկա է: Բայց կարևոր է, որ այդ խնդիրները երբ հայտնաբերվում են, համակարգային ձևերով լուծվեն, ոչ թե դա վերածվի շոուի, ցուցադրության, մարդ պատժելու ակցիայի: Բայց մի պահ էլ կա. եթե ինչ-որ դպրոցում, ինչ-որ խնդիր կա, դա չպետք է ընդհանրացնել մյուս դպրոցների վրա: Դրա համար էլ կարևոր է այն ինֆորմացիան, գիտելիքները, որ պետք է ունենա նախարարությունը դպրոցների մասին: Պետք է նախարարությունում տեղ տան այն մարդկանց, ովքեր ներսից գիտեն դպրոցն ու խնդիրները, ովքեր կտրամադրեն այդ ինֆորմացիան: Որովհետև հատ-հատ այցելելով մեզանից 5–6 տարի կպահանջվի միայն խնդիրները հասկանալու համար։

Իշխանափոխությունից հետո առնվազն ի՞նչ պիտի արած լիներ նախարարությունը, որ չի արել։

Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունը Հայաստանում ուներ վստահության մեծ պաշար: Այդ պահը պետք է օգտագործվեր ու արագ ծրագրային, գաղափարական քայլեր արվեին: Բայց ցավոք չարվեց: Ու իշխանության հանդեպ վստահությունն էլ որոշակի անկում ունեցավ: Իսկ առաջնահերթությունները հետևյալն են: Երկիրը միայն ժողովուրդը չէ, երկիրը երկիր է դառնում գաղափարներով, որոնք պետք է ժողովրդին բարձրացնեն, աճեցնեն, ու տանեն զարգացման: Վերջին ամիսների ընթացքում մենք այդպես էլ որևէ ռազմավարական գաղափար, որի շուրջ քննարկումներ կլինեն, չտեսանք: Իհարկե դպրոցների ապակուսակցականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր էր: Բայց դա դեռ չի տանում զարգացման: Գաղափար է պետք: Ոչ թե նստենք քննարկենք՝ որ հիմնը պիտի լինի, այլ քննարկենք կրթության գաղափարներ: Գաղափարների շուրջ է պետք համախմբվել, եթե չհամախմբվենք գաղափարների շուրջ, կլինի այն հին տարբերակը. համախմբում կլանային շահերի շուրջ, բայց եթե ուզում ենք Հայաստանում առկա կլանային իրավիճակը քանդել, պետք է գաղափարների շուրջ միավորվենք, հակառակ դեպքում մեզ կմիավորի ինչ-որ բիզնես խլելը, փողն իրար մեջ բաժանելը, այն արատավոր պրակտիկաները, որոնք Հայաստանում տարիներ շարունակ եղել են:

Ի՞նչ կոնկրետ խնդիրներ կան, որոնց ԿԳ նախարարությունը պետք է առաջնահերթ անդրադառնա:

Առաջինը պետք է լինի զարգացման ծրագիր, արդեն երեք տարի Հայաստանը չունի կրթության զարգացման պետական ծրագիր: Դա օրենքի խախտում է: Սա էլ է պրոբլեմ, ինչու՞ երկրում երեք տարի չի ընդունվում կրթության զարգացման ծրագիր, որովհետև կա գաղափարական առաջնորդության պակաս: Ծրագիր չկա, ի՞նչ ենք մենք հիմա անում, չգիտենք: Բացի այդ, արդեն քանի տարի խոսվում է ուսումնական ծրագրերի, դասագրքերի բարելավման մասին, այդ հարցն էլ օդից կախված է: 2016թ. մեր բոլոր առարկայական ծրագրերը պիտի վերանայվեին, մինչև հիմա անորոշություն է, որովհետև այս մի նախարարը մտածում է այսպես, գալիս է մեկ ուրիշը, ասում է չէ, սա դնում ենք մի կողմ, հիմա այսպես ենք անում: Երեխաների և ուսուցիչների մեղքը ո՞րն է, որ մենք չենք կարողանում երկարաժամկետ պլանավորում անել կամ մեկի արածը մյուսը չի հավանում:

Թվում է՝ միայն պահանջներն են շատ: Ի՞նչ օժանդակություն, ի՞նչ գործիքակազմ է տալիս նախարարությունը ուսուցչին և ի՞նչ պահանջում:

Ցավոք սրտի, այսօր ո՛չ ֆինանսական աջակցություն կա ուսուցիչներին, ո՛չ մասնագիտական, որովհետև երկար տարիներ է՝ խնդիր կա վերանայել ուսուցիչների վերապատրաստման համակարգը: Բայց նորից անընդհատ ձգձգվում է: Արդեն երկու տարի է՝ խոսվում է Կրթության ազգային ինստիտուտի կրճատման, բարեփոխման մասին, բայց պրոցեսը շատ դանդաղ է գնում, իսկ դա ուսուցիչներին ավելի է լճացնում: Ոչ էլ նորմալ սոցիալական աջակցություն կա, օրինակ՝ նախորդ նախարարի ժամանակ կազմվում էր «Ուսուցիչ» ծրագիրը, իմաստն այն էր, որ ուսուցիչների համար պիտի լինեին խրախուսման մեխանիզմներ, սոցիալական աջակցության ծրագրեր, անցած տարվա մայիսին պիտի ներկայացվեր, համընկավ հեղափոխության հետ: Ու մինչ սպասում էինք այդ ծրագրի քննարկմանը, առաջ քաշվեց «Ուսուցչի վարքականոնը»: Պահանջների մի ցուցակ՝ ուղղված ուսուցիչներին: Կրթության նախարության խնդիրը ուսումնական հաստատություններին աջակցելն է, մասնագիտական աջակցություն ցույց տալը: Անընդհատ ներկայացվում են պահանջներ, բայց չկա աջակցություն, ստուգումներ կան, պատիժներ, բողոք, դժգոհություն կա, բայց աջակցություն չկա:

Իսկ հոգևորականի ներկայությունը դպրոցում, որ վրդովվեցրել էր նախարարին, արդյոք տեղի՞ն էր:

Եթե հոգևորականը դպրոցում դասղեկի ժամին էր ներկա եղել, դա օրենքի խախտում է: Դասղեկի ժամը պրոֆեսիոնալ աշխատանք է: Կան դասղեկներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել, ունեն հատուկ պատրաստված դասղեկի աշխատանքի հետ կապված նյութեր: Դա պրոֆեսիոնալ գործունեություն է: Հիմա հարց եմ տալիս՝ ուսուցիչը կարո՞ղ է գնալ եկեղեցում պատարագ վարել: Դա հոգևորականի գործն է, դասղեկի ժամն էլ ուսուցչի գործն է: Ես այն կարծիքին չեմ, որ հոգևորականը որևէ կերպ չպիտի լինի դպրոցում, բայց դա պետք է լինի դասերից դուրս, դասղեկի ժամերից դուրս, միջոցառումներին, տոներին:

Այսինքն այսօրվա հանրակրթության խնդիրն այն է, որ չունենք ընդհանուր գաղափար, որի շուրջ կհամախմբվենք ու առա՞ջ կգնանք:

Այո՛, այդ գաղափարը մենք պետք է ստեղծենք, ես չեմ ուզում, որ մենք Սինգապուրի կամ Ֆինլանդիայի գաղափար բերենք, արհեստական դնենք, Հայաստանը սպեցիֆիկ երկիր է, մենք ունենք մեր խնդիրները: Ֆինլանդիան էլ է փոքր երկիր, բայց այն աշխարհագրական ուրիշ տիրույթում է, հարևաններն ուրիշ են, իր հոգեբանությունն ուրիշ է, հայ և ֆինլանդացի երեխաները տարբերվում են, պետք է ստեղծենք մեր կրթական համակարգը, իսկ դա պահանջում է լուրջ ու խորը քննարկումներ: Ավելին ասեմ՝ ինձ չի բավարարի, եթե նախարարությունն այս փուլում քննարկումներ անի։ Դրանք միշտ եղել են, մեզ պետք են ավելի խորը երկարատև քննարկումներ, մինչև գտնենք՝ մեր կրթական համակարգը ինչպիսի սյուների վրա պիտի կառուցվի:

Լուսինե Գաբրիելյան

Լուրեր Հայաստանից - NEWS.am