Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Որակյալ մասնագետներն ու լավ կրթությունը ՏՏ ոլորտի թիվ մեկ պրոբլեմներն են

ՏՏ ոլորտն ամբողջ աշխարհում առաջ է գնացել, բայց կրթական բացերը որևէ կերպ չեն ծածկվել: Ոլորտում որակյալ կադրերի պակաս կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: ՏՏ ոլորտի այս և մի շարք այլ խնդիրներ քննարկվեցին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարներ»-ը թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ:

«Այս խնդիրը ոչ միայն մեզ մոտ կա, այլև մի շարք երկրներում՝ Ամերիկայում, Հնդկաստանում, անգամ Չինաստանում: Եվրոպայում և Միացյալ նահանգներում այսօր 3 մլն. թափուր աշխատատեղ կա: Աշխատանքի հայտարությունը նրանք տալիս են, բայց պատասխանը չեն ստանում: Ինչու՞՝ ամբողջ աշխարհում որակյալ մասնագետի պակաս կա: Սա մեզ համար ուղղակի ֆանտաստիկ շանս է տարբեր գործեր Հայաստան հասցնելու, որովհետև ՏՏ ոլորտի համար կապ չունի դու որտեղ ես գտնվում»,- փաստում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր-տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա սա մեզ համար ուղղակի լավ շանս է առիթից օգտվելու և այդ 3 միլիոն գործերից գոնե 50.000-ը Հայաստան բերելու: Նա նշում է, որ մեր մասնագետները մեծ ներուժ ունեն ՏՏ ոլորտում, միջավայրն էլ է լավ. ՏՏ-ն այն քիչ ոլորտներից է, որ տանը նստած էլ կարող ես գործ անել: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր-տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ ՏՏ-ն զարգացնելու համար երեխաների մոտ սեր և հետաքրքրվածություն դեռ փոքր տարիքից է պետք արթնացնել. «Մենք հիմա դպրոցներում «Արմաթ» ծրագիրն ենք սկսել կիրառության մեջ դնել: Դրանք ինժեներության լաբորատորիաներ են, որտեղ երեխան 10 տարեկանից սկսում է պարզ լեզվով ծրագրավորել, հետո արդեն հասնում են նրան, որ ռոբոտներ են ծրագրավորում, սովորում են ծրագրավորման ավելի բարդ լեզու՝ եռաչափ մոդելավորում: Բոլոր սարքավորումների լեզուն հայերենն է, որ անգամ ամենահեռավոր գյուղում ապրող երեխան, կարողանա հեշտ սովորել, հետո նոր անցնել անգլերենի: «Արմաթ» լաբորատորիայի չորրորդ տարում մենք ցանկանում ենք անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա ստեղծել, որտեղ երեխաները կսովորեն ստաբիլիզացիայի խնդիրները»,-նշում է Կարեն Վարդանյանը:

Տեխնոլոգիաների առաջընթաց զարգացումն, ըստ Կարեն Վարդանյանի, բերելու է նրան, որ աշխարհի մակարդակով, 10 տարի հետո մեքենաները լինելու են առանց վարորդների «Աշխարհում 7 միլիարդ մարդ հայտնվելու է անելանելի վիճակում, ոչ մի բանի պիտանի չի լինելու, որովհետև մարդկանց 1%-ը հերիք, որ մեզ սնունդով ապահովի, մի քանի տոկոսը կապահովի տարբեր ծառայությունների աշխատանքը, մի քանի տոկոսի մեջ էլ այդ սարքավորումները նախագծողները կընդգրկվեն: Ի՞նչ պետք է անեն մնացած մարդիկ:

Քանի որ բոլորը չեն կարող տեխնոլոգիական համայնքի մեջ մտնել, մնացած մասնագիտություններում մենք պետք է մաքսիմալ կրեատիվ մոտեցումներ ցուցաբերենք, որ կրեատիվ տարրը տեխնոլոգիական ոլորտի հետ միակցելով, պիտանի լինենք թե՛ մեզ, թե՛ աշխարհին»,-մտահոգություն է հայտնում Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը ՏՏ ոլոտի կրթական բացերը նշելով՝ բարձրաձայնում է ոլորտային մի շարք խնդիրներ ևս: Ըստ նրա՝ ՏՏ ոլորտը Հայատանի համար ռազմավարական շատ լուրջ գործառույթ ունի. «Չպետք է մոռանանք, որ մենք պատերազմական երկիր ենք և մեր ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը տարածքային դիվերսիֆիկացիան է: ՏՏ ոլորտի ընկերություններն ու կազմակերպությունները պետք է ոչ միայն Երևանում լինեն, այլև անհրաժեշտություն կա նրանց տեղաբաշխվածությունը մարզերում կազմակերպել»,-նշում է Կարեն Վարդանյանը:

«ՏՏ ոլորտը շատ առաջ է գնացել, աշխարհի փոփոխություններին է սկսել արձագանքել, իսկ կրթությունը մնացել է նույն մակարդակին»,- Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած թեմատիկ քննարկման ժամանակ այս տեսակետն է հայտնում «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա՝ ՏՏ-ում մենք հասել ենք մի կետի, որ համաշխարհային կազմակերպությունները գալիս են մեզ մոտ՝ իրենց ամենաբարդ խնդիրներն այստեղ լուծելու համար: Բարդ խնդիրներն, ըստ Բագրատ Ենգիբարյանի, մեծ գումարներով են լուծվում: Նա փաստում է, որ Հայաստանն էժան աշխատուժի երկիր չէ և մենք՝ մեր պոտենցիալի շնորհիվ, համաշխարհային գործերի ամենաբարդ սերուցքը վերցնելու հնարավորություն ունենք: Ըստ նրա՝ դպրոցներում հիմա փոքրիշատե ոլորտի զարգացման հետ կապված ինչ-որ քայլեր արվում են, իսկ բարձրագույն կրթական հաստատություններում խնդիրները շատ են. «Եթե մենք ունենանք բարձրագույն կրթություն ստացած լավ կադրեր և նրանք հայտնվեն ճիշտ միջավայրում, նրանք շատ արագ կադապտացվեն և կսկսեն տարբեր խնդիրների համար նոր լուծումներ փնտրել:

Ինչ վերաբերում է մեր Բուհերին, ապա նրանք եկամուտ բերում են, բայց ամբողջը գնում է պետբյուջե, մարդու մոտ նախաձեռնողականությունը վերանում է: Հենց այս պատճառով դասախոսն իր ցածր աշխատավարձ ստանալու պրոբլեմը տանում է լսարան և երեխաների մոտ սպանում է առարկայի հանդեպ հետաքրքրվածությունը»,-նշում է Բագրատ Ենգիբարյանը: Ոլորտում հաջողության հասնելու համար Բագրատ Ենգիբարյանն իր դիրքորոշումն է հայտնում. «ՏՏ ոլորտում գրանցած մեր հաջողությունը մենք պետք է ազգային տնտեսության մեջ կիրառենք: Բայց մենք ունենք միանգամայն այլ պատկեր: Բարձր տեխնոլոգիական արտադրանքի 70%-ը մեր երկրի համար չէ: Մի կողմից դա շատ լավ է. մենք բարդ խնդիրներ ենք լուծում, բայց մեր տնտեսության մասին մենք չպետք է մոռանանք»,-հետևյալ կերպ է ՏՏ-ի ուղին կանխորոշում Բագրատ Ենգիբարյանը:

«Ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»-ի ղեկավար Վլադիմիր Սահակյանը բարձր է գնահատում մեր երիտասարդների ներուժը, բայց, որպեսզի IT-ին լոկալ մի բան լիենլուց տեխոնոլոգիա դառնա, նա ռազմավարություն մշակել է առաջարկում. «Մեր պատմությունը փաստում է, որ հայերն այն ժողովուրդն են, ովքեր ոչ թե սոսկ օգտագործել են տեխնոլոգիաներն, այլ իրենք են ստեղծել: Որպեսզի երիտասարդ գիտնականների կատարածը դառնա տեխնոլոգիայի մի մաս, երկար ճանապարհ է պետք անցնել: Մեր ծրագրավորողները շատ բարձր մակարդակ ունեն, բայց իրենք աշխատում են արտասահմանյան ընկերությունների հետ: Ի՞նչ է տալիս Հայաստանին դա: Հայաստանն ինչո՞վ է հզորանում: Արտասհմանյան ընկերությունները շատ լավ վարձատրում են մեր ծրագրավորողներին, բայց մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացում փոփոխություն չի լինում: ՏՏ ոլորտում լավ հիմք է դրվել, մնում է զարգացման ճիշտ ուղղություն ընտրել»,- իր տեսակետն է հայտնում Վլադիմիր Սահակյանը:

Ծրագրավորումը արվեստ համարող «Երևանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտ»-ի ղեկավար Մհեր Մարկոսյանն առաջարկում է IT-ին և բարձր տեխնոլոգիաներն իրար հետ չխառնել: Ըստ նրա՝ IT-ին գործիք է բարձր տեխնոլոգիաների համար: Ոլորտի խնդիրներից նա առանձնացնում է կրթական բացերը, որոնք, ըստ նրա, մեծապես կախված են ֆինանսավորումից. «Աշխարհում դասախոսների աշխատավարձը շատ բարձր է. այն բարձր է լինում կա՛մ պետության ֆինանսավորման, կա՛մ վճարովի ուսուցուման շնորհիվ: Եթե սովորեցնողն առաջին գծում չեղավ, նա չի կարողանա ժամանակի շունչը գիտական տեսանկյունից հրամցնել: Պետք է փոխվի վերաբերմունքը դասավանդողների նկատմամբ»,-խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում Մհեր Մարկոսյանը:

«Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանը ՏՏ ոլորտի հետ կապված այն մտահոգությունն է հայտնում, որ մեր երկրում մասնագետը էժան է վարձատրվում: Ըստ նրա, եթե մեր մասնագետները շարունակեն թեթև խնդիրներ լուծել, կշարունակեն էժան վարձատրվել. «Հայաստանում մենեջմենթի դպրոց չկա: Դա խանգարում է մեր արագ աճին: Օրինակ՝ մարդն ինչ-որ ուսումնական կուրս է անցնում, բայց հստակ նպատակադրում չկա, թե նա դա ավարտելուց հետո ինչերի պետք է կարողանա տիրապետել»,-նշում է Էդգար Մարուքյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման ավարտին նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը ՏՏ ոլորտի հետ կապված այն կարծիքն է հայտնում, ըստ որի՝ որ այն բավարար չի ինքնադրսևորվում. «ՏՏ ոլորոտւմ կան ռեալ ասելիք ունեցող մասնագետներ, բայց այդ ասելիքը տեղ չի հասնում: Ասելիքը տեղ հասցնելու խնդիր կա»-եզրափակում է Գևորգ Թադևոսյանը: