Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նա հայրենիքի դավաճան է. բնապահպանը՝ առողջապահության նախարարի հոր մասին

Ամուլսարի հանքի շահագործման թեման շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Մինչ ՀՀ կառավարությունն ու անձամբ վարչապետը հայտարարում են, որ քանի դեռ անկախ փորձագիտական ուսումնասիրությունը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ չի տվել եզրակացություն, կառավարությունը չի կարող դիրքորոշում հայտնել, սակայն Ընդերքի գործակալության գլխավոր մասնագետներից ոմանք պնդում են, թե «Լիդիան Արմենիային» տված լիցենզիան օրինական է, և հանքը պետք է շահագործվի:

Հիշեցնենք, որ այդ խնդրի կապակցությամբ օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր՝ Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանի և բնապահպանների միջև: Թորոսյանը քննարկման ընթացքում ու սոցցանցում վիրավորել էր բնապահպաններին ու ոլորտի գիտնականներին՝ նրանց որակելով «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»։ Քննարկմանը մասնակցել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, ով սաստել էր առողջապահության նախարարի հորը՝ պահանջելով չխոսել կառավարության անունից:

 

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի և բնապահպանների գործողությունների շուրջ Tert.am-ը զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ:

-Տիկի´ն Ադամյան, առողողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր և գիտնականների միջև տեղի ունեցած վեճը հարթվե՞ց, նա ներողություն խնդրե՞լ է:

-Ո´չ, մենք իրար հետ չենք խոսել: Ինքը բազմաթիվ անձանց միջոցով կոնկրետ ինձ հետ կապված «դիսերտացիա» է հրապարակել ֆեյք էջով, որ ես չգիտեմ ով եմ, ինչ եմ, եսիմ ում հետ կապ ունեմ, ինչ եմ անում… ով որ կարդում է, պարզ է, որ ճանաչելով ինձ՝ երբեք չի հավատա այդ ամենին: Բայց այդ մարդը փոխանակ եզրեր գտնի հայտնի գիտնականների հետ, փորձի խոսել, մարդկանց հրավիրել քննարկման, մի արդյունքի գալ, վրա տալով, մունաթով ասում է՝ «դուք ո՞վ եք, վարչապետը ձեզ շուտվանից զիբիլի արկղն է գցել»: Նա կանգնում, ասում է, որ դա կառավարության դիրքորոշումն է: Լավ է այնտեղ կառավարությունից մարդ կար՝ Տիգրան Ավինյանի օգնականը, ով վեր կացավ, ասաց՝ «չփորձեք կառավարության անունից խոսել»: Այդ մարդու պահվածքից ելնելով՝ մի բան կարող եմ ասել. այդ նա կապ ունի «Լիդիան»-ի հետ և ժամանակին գումար է «Լիդիան»-ից վերցրել:

Իր աշխատելաոճը, վարվելակերպը, մեզ վրա այդպես հարձակվելն ակնհայտ խոսում է, որ ինքը լուրջ կապերի մեջ է «Լիդիան»-ի հետ և ժամանակին, ըստ իս, գումարներ է ստացել, աշխատել է նրանց համար, գուցե նաև փորձաքննությունների է մասնակցել, հստակ չեմ կարող ասել: Եթե մարդը իրեն այսպես ագրեսիվ է պահում, գիտականների հետ եզրեր չի գտնում, ուրեմն միայն մի բան կարելի է այդ մարդու մասին մտածել՝ այն, որ ժամանակին լուրջ կախվածության մեջ է եղել «Լիդիան»-ից:

-Կարծում եք՝ դա՞ էր պատճառը, որ փորձ էր արվում վարկաբեկել բնապահպաններին:

-Իհարկե: Իմիջիայլոց, ասեմ, որ երկրաբանները նամակ են գրել վարչապետին այս միջադեպի հետ կապված: Հիմա սպասում ենք՝ տեսնենք, թե ինչ պատասխան են մեզ տալու:

-Ո՞րն է նամակի բովանդակությունը:

-Որպեսզի այդ մարդը գա մեզանից ներողություն խնդրի: Այսինքն՝ ներողություն խնդրել է: Երբ ես գրեցի, թե ինքն իրեն ոնց է պահել, դրան անդրադարձավ նաև մամուլը, ու ինքն իր անձնական էջից սոցցանցով թեթևակի ներողություն էր խնդրել: Իր ներողությունից հետո մեր հասցեին ֆեյք էջերը սկսեցին լավ աշխատել: Ես իրենց բլոկ եմ գցել, որովհետև անիմաստ է այդ մարդկանց հետ: Դրանք հայրենիքի դավաճաններն են, որոնք միշտ էլ փողի համար իրենց մորը, երեխային, բոլորին կվաճառեն: Չեմ ուզում դրանց հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ:

-Ինչի՞ հանգեցին Ամուլսարի շուրջ եղած մասնագիտական քննարկումները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարեց, որ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակ և կենդանատեսակ է հայտանաբերվել շահագործվելիք հանքի տարածքում, այս մասով եղա՞ն պարզաբանումներ:

-Այստեղ ունենք մի խնդիր, որպեսզի ապացուցվի, որ տարածքում ունենք որևէ կարմիրգրքային տեսակ, առնվազն մեկ տարի կտրվածքով այդ տարածքում պետք է լուրջ ուսումնասիրություններ անել և հետո հստակ ասվի, թե ինչ տեսակի կենդանիներ կան այդտեղ:

Ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր գնացել են դաշտ, փորձել են ուսումնասիրություններ կատարել, պետք է որ առաջին հերթին շեշտը դնեին այն տեսակների վրա, որոնք արդեն կային այնտեղ, խոսքը միայն թիթեռի մասին չէր կարող լինել, դա պետք է լիներ գորշ արջի, գիշանգղի խնդիրը և այլ կարևորագույն կարմիրգրքային կենդանիների:

Գիտեք, հարցն այն է, որ մեր կառավարությունը, որպեսզի թույլ տա «Լիդիան»-ին այնտեղ աշխատել, որոշ փոփոխություններ է արել օրենսդրությունում, և մենք փաստի առաջ ենք կանգնել: Եթե նույնիսկ այնտեղ գրանցվում են կարմիրգրքային տեսակներ, ինչ-որ կետերով կարողանում են դրանք շրջանցել: Ես կարծում եմ, որ պետք է փոփոխություն կատարել մեր օրենսգրքում և խստագույնս նշել, որ եթե որևէ տեսակի կարմիրգրքային կենդանի կա, ապա 20-10 կմ շառավղով տարածքում հանքարդյունաբերություն թույլ չտալ: Կառավարությունը ամեն ինչը մատուցեց «Լիդիան»-ին: