Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ, նա մեղադրանքը չի ընդունում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի պաշտպաններից Կարեն Բատիկյանը:
«Դատարանում քննվում է ներկայացված Մայրապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քիչ անց դատական նիստը կվերսկսվի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն»,-ասաց Բատիկյանը:
Նա հայտնեց, որ Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար Սամվել Մայրապետյանին:

















































