Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Քաղաքական գործարք, որի գինը հայտնի չէ

«168 ժամ» թերթը գրում է. «Ընդունված է ասել, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Այս ճշմարտության համատեքստում՝ նոր իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները դիտարկելիս ևս մեկ, առաջին հայացքից պարադոքսալ եզրահանգման կարելի է հանգել:

Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում ակնհայտորեն Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև քննարկումների ամենակարևոր արդյունք համարվող պայմանավորվածությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը պահպանելու ուղղությամբ ունի նաև հստակ ներքաղաքական կարևորություն:

Նիկոլ Փաշինյանի իշխանության կայունությանն իրականում սպառնում է ոչ իր կողմից նշված «հակահեղափոխականությունը», և ոչ էլ գործող Ազգային ժողովը: Հայաստանի դեպքում երկու հիմնական գործոն կա, որ կարող են երկրում ֆորսմաժորային իրավիճակ, ապակայունացում ստեղծել և հարված հասցնել Փաշինյանի կառավարությանը:

Առաջինը սոցիալ-տնտեսական հնարավոր կոլապսն է, որի հնարավորությունն այս պահին չնչին է, քանզի նախկին իշխանություններից տնտեսության զարգացման և սոցիալական թեկուզ և նվազագույն երաշխիքների ռեսուրսները թույլ կտան Կառավարությանը դիմանալ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Իսկ ահա երկրորդ գործոնի վտանգը շատ ավելի իրատեսական է: Արցախում ցանկացած լայնամասշտաբ պատերազմ հղի է Հայաստանում ներքաղաքական ապակայունացմամբ և Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող է լրջագույն հարված հասցնել:|

Այս ճշմարտության ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (թեկուզև՝ վերելակում) ձեռք բերված պայմանավորվածությունը, որը, անկախ բազմաթիվ խախտումներից, դեռ պահպանվում է, հուշում է այն մասին, որ Փաշինյանն Ալիևի համաձայնությամբ իր իշխանությունը ղարաբաղյան ֆորս-մաժորից ապահովագրում է մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ:

Այս համատեքստւմ բոլորովին պատահական չէր, որ ՀՀ ՊՆ խոսնակն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն, հանդիպել հրամանատարական կազմի հետ և հատուկ նշել, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Դ. Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն՝ պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ «Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը՝ հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»,- ասված էր խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրություն, որը, մեղմ ասած, բոլորի տարակուսանքն առաջացրեց։

Նախ, լրջագույն հարցեր և մտահոգություններ առաջացան՝ «վերելակում» կամ ոտքի վրա մի քանի բառերի փոխանակումը Փաշինյանի և Ալիևի միջև արդյո՞ք կարելի է կոչել «բանակցային գործընթաց» (այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ առանց Արցախի մասնակցության՝ չեն կարող շարունակվել բանակցությունները), և արդյո՞ք հայկական կողմն է եղել հրադադարը խախտող կողմը։ Հայտարարություն, որը հետագայում մեր դեմ է գործադրվելու։

Ինչևէ, մնում է հասկանալ, թե որն է լինելու հակառակորդի հետ քաղաքական այս գործարքի իրական գինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում