Արտաշատի քաղաքապետի որդին արդարացվել է
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանում վերջին ամիսներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Տեղեկացնենք, որ համայնքի ավագանին տեւական ժամանակ անընդհատ բոյկոտում էր` չներկայանալով նիստերին:
Հիմա էլ ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը աշխատանքից ազատել է փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Ծատուրյանի փոխարեն փոխքաղաքապետ նշանակել է Սերգեյ Մուրադյանին:
Մեր հարցին` ինչո՞ւ եք Ռուբեն Ծատուրյանին ազատել պաշտոնից, քաղաքապետ Կարեն Բենիամինյանն ասաց. «Իր աշխատանքը ինձ դուր չի եկել, այդ պատճառով ազատվել է աշխատանքից»:
Ի դեպ, վերջինս Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է: Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Սերգեյ Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել էր Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Նարինէ Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է Սերգեյ Մուրադյանին: Սերգեյ Մուրադյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ նախաքննական ցուցմունքներում հայտարարել է, որ Նարինեի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել ու չի խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում