Մոսկվան ու Երևանը համագործակցում են՝ չնայած Հայաստանում անկայունության պահպանմանը
Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած այդ երկրում քաղաքական իրավիճակի անկայունությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ «Известия»-ին տված հարցազրույցում:
«Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը՝ ընթանում է համագործակցության կոնկրետ ուղղություններով նախատեսված համատեղ աշխատանք: Պերճախոս է փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան: Դրա աճը 2018 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 միլիոն դոլարի»,- նշել է նա:
Դիվանագետը վստահեցրել է, որ կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսություն պահպանել:
«Հաշված ամիսների ընթացքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 3 և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ 2 հանդիպում:
Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,- նշել է նա:
Կարասինի կարծիքով՝ նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը՝ «ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում