Երեւանում սպանվել է Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Աղբյուրի տեղեկություներով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:
Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:

















































