«Ազգային համաձայնություն». Նիկոլ Փաշինյանը ադեկվատ չէ
Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ, քանի որ այդպես է ասում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով խորհրդարանի կողմից օրենքի ընդունմանը, որը բարդացնում է դրա լուծարումը, Հարությունյանը կարծիք հայտնեց, որ նախաձեռնությունը ողջամիտ եւ ժամանակին էր: «Սա բնական գործընթաց է, քանի որ այս օրենքը վաղուց պետք է ընդունվեր: Այն տրամաբանական է», - ասաց քաղաքական գործիչը:
Փաշինյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարի կարծիքով, հիանալի հասկանում է, որ իր վարկանիշը ընկնում է, երկում վիճակը բարդանում է, քանի որ նախկինում իր տված խոստումներից ոչ մեկը չի կատարվել, սննդամթերքի գները շարունակում են աճել, Ռուսաստանի եւ եւ անգամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացել են:
Հետեւաբար նա ձգտում է հնարավորինս արագ անցկացնել խորհրդարանական ընտրությունները:
Արամ Հարությունյանը Փաշինյանին ոչ ադեկվատ է համարում:
«Փաշինյանը լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը, նրա շարժման ակտիվիստների շրջանում շատ են ԼԳԲՏ համայնքի եւ տարբեր աղանդների ներկայացուցիչները»,- ասաց կուսակցության ղեկավարը:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է