Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հուսով է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը հուսով է, որ հաջորդ շաբաթ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հանրապետությունում իրադրաձությունների մասին, դեսպանը նկատեց, որ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններն ուշադիր հետեւում են այդ երկրի զարգացումներին եւ բնականաբար չեն միջամտում:
«Հուսով ենք, որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Հայաստանի համար սա պատմական իրադարձություն է եւ յուրահատուկ հնարավորություն», - նշեց դեսպանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում խորհրդարանի կողմից ԱԺ կանոնակարգում փոփոխությունների ընդունման պատճառով լարված իրավաիճակ էր: Ընդունված, սակայն դեռ նախագահի կողմից չստորագրված փաստաթղթի համաձայն, արտակարգ հանգամանքների պատճառով (օրինակ՝ փակված փողոցների) չկայացած ԱԺ նիստը, որտեղ պետք է վարչապետ ընտրվեր, տեղափոխվել է հաջորդ օր (այլ ոչ թե համարվում է կայացած, ինչպես առաջ):
Վարչապետը օրինագծի ընդունումն անվանել է հակահեղափոխության մեքենայություններ, հայտարարել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին եւ կողմնակիցներին կանչել խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարները շրջաապատել էին ԱԺ շենքը՝ փաստացի հակահեղափոխական պատգամավորներին մի քանի ժամ «պատանդ» պահելով: Արդյունքում կայացան Փաշինյանի եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները, որոնց ընթացքում պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել եւ կշարունակվեն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում