Կոտայքի մարզում «ասողը» Սասուն Միքայելյանն է ուզում դառնալ
«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նոր իշխանությունների «Սաշիկ» դառնալու հավակնություններ ունի եւ որոշել է դա սկսել Հրազդանից, գրեթե տեռոր է անում Կոտայքի մարզպետի նկատմամբ, որ նա հնազանդորեն կատարի իր հրահանգները։ Ասում են՝ Միքայելյանն է որոշում, թե ով պետք է դառնա գյուղապետ, ով՝ մարզպետարանի վարչության պետ, ով պետք է հրաժարական ներկայացնի եւ այլն։
Տեղեկություններ կան, որ նա մարզպետին հրահանգել է ամեն գնով ազատվել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետից, որի պաշտոնի այլ «թեկնածու» ունի ինքը, սակայն մարզպետը հայտնել է, որ պետն անդրդվելի է՝ չի գրում հրաժարականի դիմում։
Այս մասին գրում է «Հրապարակը»:

















































