Ցուցարարները մտան ԱԺ տարածք. նրանց, սակայն, «Ելք»–ի պատգամավորները չթողեցին շենք մտնել
Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները քիչ առաջ մուտք գործեցին խորհրդարանի տարածք։
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիները ոչ մի դեպքում չմտնել ԱԺ շենք, մի քանիսը փորձեցին մտնել ներս։ Նրանց, սակայն, թույլ չտվեցին «Ելք» խմբակցության պատգամավորները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Ազգային ժողով՝ բանակցելու պատգամավորների հետ։

















































