Համաներմանն այլընտրանք չի մնում
Իմ ներկայացրած նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության եւ արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով մասնավորապես առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձեւով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաեւ մինչեւ 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։
Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված եւ կալանավորված անձանց ու նրանց ընտանիքների համար, մյուս կողմից զգալիորեն կբեռնաթափվեն խիստ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները։
Նախնական քննարկման արդյունքում կառավարությունում դիրքորոշումը բացասական է, սակայն նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում։
Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս նախագիծը չընդունվելու պարագայում համաներմանն այլընտրանք չի մնում եւ ըստ այդմ գտնում եմ, որ շուտափույթ պետք է համաներման մասին օրենք ընդունվի, որը, համաձայն Սահմանադրության 117-րդ հոդվածի, կարող է նախաձեռնվել միայն կառավարության կողմից։ Այսպիսով գնդակը կառավարության դաշտում է»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում