Դիլիջանի թունելը վրացական համարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետեւանքով երկկողմանի փակ է (Լուսանկարներ)
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետեւանքով թունելը երկկողմանի փակ է։
«Վարորդներին առաջարկում ենք երթեւեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տավուշի մարզի Դիլիջանի թունելում քիչ առաջ հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 11։17–ին։

















































