Նոր իշխանությունը մտադիր է ընտրական ցուցակներից «զտել» երկրից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց
«Հրապարակը» գրում է. «Հաշվարկներ կա՞ն, թե նոր Ընտրական օրենսգրքի պարագայում ընտրացուցակները քանի տոկոսով «կմաքրվեն»՝ հարցրինք վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին:
Հիշեցնենք, որ նոր իշխանությունը մտադիր է ցուցակներից «զտել» Հայաստանից բացակայող, անվավեր անձնագրերով անձանց, որոնք ընտրողների մոտ 30 տոկոսն են կազմում, և որոնց փոխարեն ու շնորհիվ՝ նախկին իշխանությունները մշտապես տոկոսներ են խփել:
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ վերջնական որոշում չկա, թե ինչ չափորոշիչներով պետք է մաքրել ցուցակները. «Մենք, այո, ուսումնասիրություններ արել ենք, բայց միանգամից 1/3-ին հանելը ճիշտ չի լինի, որովհետև շատ մարդիկ իրականում երկրում են, բայց վավեր չեն նրանց անձնագրերը, և ընտրության օրը կարող են հայտնվել ու ասել, որ երկրում ենք:
Հետևաբար, մենք պետք է ընտրենք, թե ինչ հաշվարկով ենք առաջնորդվելու՝ ցուցակներից հանել մարդկանց, որոնց անձնագրի վավերականությունը երկու տարի առաջ է չեղարկվել, մեկ, թե հինգ: Եթե մեկ տարվա կտրվածքով, ապա խոսքը մոտ 200 մարդու մասին է, եթե հինգ տարվա, ապա՝ 90-100 հազար մարդու մասին»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Не сдержался! Жесткая реакция Лаврова на заявление посла ...


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում