ԵԿՄ համագումարն առկախվել է
«Ժողովուրդը» գրում է. «Երկրապահ կամավորական միության շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է` վերջերս ազատամարտիկների մի ստվար մասը սկսել է հայտարարություններ անել, թե որպես ԵԿՄ նախագահ տեսնում են միայն «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Սակայն հետաքրքիր է, որ ավելի վաղ, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նոր էր կալանավորվել, ազատամարտիկները խնդրեցին, որպեսզի ԵԿՄ-ն ղեկավար դառնա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Այսինքն` վերջինս ոչ թե ինքն է հավակնություններ ներկայացրել, այլ ազատամարտիկներն են նրան խնդրել, և փաստորեն վերջինս պարզապես չի կարողացել հաշվի չառնել նրանց խնդրանքը: Եվ հիմա էլ օրեր անց ազատամարտիկները կարծես թե փոշմանել են ու այս անգամ էլ անընդհատ բարձրաձայնում են Սասուն Միքայելյանի անունը: Եվ հիմա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Միքայելյանը չի ուզում, Սարգսյանն էլ չի ընտրվել, և ԵԿՄ համագումարը, որպես այդպիսին, առկախվել է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում