Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ) Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին Սպասվում են տեղումներ Խաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակով Դուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եք

Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներիցՄառլա Բլոուն միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովինՄայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions աճուրդում
Մամուլ

Ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ

«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սեւանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սեւանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է:

Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, եւ առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն:

Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, եւ «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

«168.am»-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է:

«Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարեւոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարեւոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, եւ ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը եւ պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին եւ դիմել է նաեւ մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սեւանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալքեսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի: Եվ նույնիսկ ցանկացած սուբյեկտ, եթե ունի լրացուցիչ այլ մրցակից կազմակերպություն, դա տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում է»,- ասաց նախարարը:

Մեր դիտարկմանը, որ, եթե այս գործարանն էլ է պատկանում Ալեքսանյանին, ապա մենաշնորհի խնդիր է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունեինք մեկ սուբյեկտ, որը գործունեություն էր ծավալում, հայտնվել է երկրորդ սուբյեկտը: Ես չգիտեմ՝ ում է պատկանում, բաժնետերերից մեկի մասին խոսեցի, ով գտնվում էր այդտեղ եւ պատասխանատու էր, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր»:

Նախկինում Սեւանի շաքարի գործարանը լուրջ մրցակցություն էր առաջացրել շաքարի մենաշնորհատեր համարվող Սամվել Ալեքսանյանի համար: Գործարանն իր գործունեությունը սկսել էր 2003 թվականին: Կատարվել էր շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն էր սկսել ՎԶԵԲ-ի հետ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվում էր ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ իրացվում էր Հայաստանի ներքին շուկայում: 2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել էր 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400 հազար ԱՄՆ դոլարի։

Սակայն հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր անհայտ կամ հայտնի, բայց չբարձրաձայնվող պատճառներով:

Իսկ վերջին շրջանում, մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ սկսվեցին գործարանը վերագործարկելու ուղղությամբ, թարմացվել են նախկին գործընկերների հետ կապերը, եւ նախատեսվում է 34 մլն դրամի ներդրում իրականացնել:

Ընկերության ղեկավարները խոստանում են, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունն այլ երկրներում շաքարի գների տատանումներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում