Կոտայքի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Արշակ Հ.-ն և հայտնել, որ այգում փայտով գործ անելիս մեխը վնասել է մեջքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 27-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը խոստովանել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում գտնվող Շախմատի տան մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Արշակ Հ.-ին՝ պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում