Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու
Հոկտեմբերի 21–ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին արդեն առաջադրվել է 4 թեկնածու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ առաջադրվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը, անկուսակցական Վարդան Առաքելյանը, Վահե Մովսիսյանն ու Կարեն Ստեփանյանը։ Վարդան Առաքելյանը «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ–ի տնօրենն է, Կարեն Ստեփանյանը՝ հանրային պաշտպան։
Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30–ն է ժամը 18։00–ն։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունիսին, երբ ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել նրա հոր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Դրանից հետո քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակվել Դիանա Գասպարյանը։

















































